Գլխավոր տեղեկություն
Номер
N 23-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Ինկորպորացիա (11.03.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.03.06/13(953) Հոդ.70.1
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
26.12.2012
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
26.12.2012
Дата вступления в силу
11.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013047

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Երևան

N 23-Ն

26 դեկտեմբերի 2012թ.

Երևան

N 57-Ն

29 հունվարի 2013 թ.

Երևան

N 4-Ն

15 հունվարի 2013 թ.

Երևան

N 1-Ն

23 հունվարի 2013 թ.

Երևան

N 2-Ն

16 հունվարի 2013 թ.

Երևան

N 64-Ն

24 հունվարի 2013 թ.

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի, «Ռազմավարական ուղղություն» 5-ի, 1)-ին ռազմավարության, 1-ին կետի պահանջները`

 

Հրամայում ենք`

 

Հաստատել համաճարակների գնահատման հարցաթերթիկը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

26 դեկտեմբերի 2012 թ. թիվ 23-Ն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի

 29 հունվարի 2013 թ. թիվ 57-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

15 հունվարի 2013 թ. թիվ 4-Ն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության տնօրենի

 23 հունվարի 2013 թ. թիվ 1-Ն

 

ՀՀ կառավարության առընթեր

 ոստիկանության պետի

16 հունվարի 2013 թ. թիվ 2-Ն

 

ՀՀ պաշտպանության նախարարի

24 հունվարի 2013 թ. թիվ 64-Ն

համատեղ հրամանի

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Բաժին 1 - Ներուժ և կառուցվածք

 

Ներուժ և կառուցվածք

Համակարգի արձագանքում

Ազգային

Մարզային

Համայնքային

1.

Իրականացվել կամ ներկայում իրականացվու՞մ են վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների, բռնկումների/համաճարակների և դրանց առաջացման ռիսկերի գնահատում և արդյունավետ կառավարում

 

1) Գնահատումը կարող է ներառել՝

ա. Կարողությունների գնահատում

բ. Հիվանդությունների բռնկումների գիտականորեն հիմնավորված վերլուծություն, ռիսկի գնահատում և կառավարում համայնքային, մարզային և ազգային մակարդակներում

գ. Հանրային առողջության գնահատումը՝ հաշվի առնելով հիվանդացության և մահացության ցուցանիշները

դ. Շրջակա միջավայրի վիճակի գնահատում

ե. Կենդանիների առողջության գնահատումը՝ հաշվի առնելով տարածվածության (պրեվալենսիա), հիվանդացության (ինցիդենսիա) և մահացության ցուցանիշները

     

2.

Առկա՞ են մեխանիզմներ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների, հսկողության կարողությունների պարբերաբար գնահատման համար

 

Կարողությունների մոնիթորինգի և գնահատման (ո՞վ, որտե՞ղ, ինչպե՞ս) մեխանիզմները կարող են նպաստել ձևավորված փորձի ամրապնդման շարունակական գործընթացին

     

3.

Մարդկանց և կենդանիների շրջանում վերջին 3 տարվա ընթացքում արձանագրվե՞լ են վարակիչ հիվանդությունների բռնկումներ

 

Բռնկումներից քաղված դասերը կարող են դառնալ փորձի ձևավորման աղբյուր:

Անհրաժեշտ է գնահատել բռնկման բնույթը, դրանց հայտնաբերման ուղղությամբ իրականացված միջոցառումները, արձագանքումը, հետևանքները և քաղված դասերը

     

4.

Իրականացվո՞ւմ են պարբերաբար ուսուցումներ վարակիչ հիվանդությունների հսկողության կարողությունների գնահատման ուղղությամբ

 

Ուսուցման համար (ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ) կարող են ձևավորել տարբեր խաղարկային սցենարներ՝ մասնագետների պատրաստման համար և որոշել վերջիններիս գործողությունների շրջանակները (դրանք արժեքավոր են փորձ ձեռք բերելու առումով):

     

5.

Առկա՞ են մեխանիզմներ հսկողության և արձագանքման փաստացի գնահատման համար և/կամ իրականացվու՞մ են ուսուցումներ ձեռքբերված փորձի ներդրման ուղղությամբ

 

Ուսուցման համար (ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ) կարող են ձևավորել տարբեր խաղարկային սցենարներ՝ մասնագետների պատրաստման համար և որոշել վերջիններիս գործողությունների շրջանակները:

Անհրաժեշտ է գնահատել արդյո՞ք քաղված դասերի հիման վրա հսկողության համակարգում իրականացվել են անհրաժեշտ փոփոխություններ

     

6.

Առկա՞ է անհրաժեշտ կադրային ներուժ լաբորատոր կարողությունները, արտակարգ իրավիճակի դեպք հանդիսացող, վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև համաճարակաբանական և անասնահամաճարակային հսկողության ապահովման համար

 

Գնահատել կադրերի պատրաստվածությունը և հմտությունները

Գնահատել կոմպետենտ անձանց հասանելիությունը

     

7.

Առկա՞ են բավարար ֆինանսական միջոցներ՝ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների, հսկողության համակարգի, բռնկումներին/համաճարակներին, անասնահամաճարակներին արձագանքելու համար

 

Գնահատել և համեմատել նախկինում և առկա ֆինանսավորումը, ադմինիստրատիվ պահանջները, ֆինանսավորման աղբյուրները (հանրային, մասնավոր, միջազգային, ազգային և ենթաազգային), արտակարգ իրավիճակներում աջակցության ֆոնդերը և առողջապահության, ինչպես նաև անասնահամաճարակների վերացման և տարածման կանխարգելման ծախսերի ծավալը

     

8.

Օրենսդրությունը ներառո՞ւմ է վարակիչ հիվանդությունների հսկողության համակարգի, բռնկումների/համաճարակների վարման համար համապատասխան դրույթներ

Գնահատել առկա օրենսդրությունը/իրավական դաշտը և դրանց ընդունման տարեթիվը

 

1) Կարելի է գնահատել ներքոհիշյալ ոլորտները՝

ա. Միջոլորտային/միջդիսցիպլինային համագործակցություն, պարտականություններ և պատասխանատվությունների ոլորտներ

բ. Հիվանդների վարում

գ. Մասնագիտական հիվանդությունների, վարակի հսկողություն և կենսաբանական անվտանգություն

դ. Վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հսկողություն և արձագանքում

ե. Բռնկումների մասին հաղորդում, հետազոտություն և գրանցում

զ. Վտանգի գնահատում/ռիսկերի վերլուծություն

է. Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արձանագրման ժամանակ գործողությունների ծրագրի առկայություն

ը. Հանրային իրազեկում

թ. Ազգային և միջազգային փոխադրումներ/ կենսաբանական/վարակիչ նմուշների վաճառք

ժ. Կենսաբանական/վարակիչ թափոնների ոչնչացման միջոցառումների և վայրի հսկողություն

ժա. Վարակված ջրի (խմելու և այլ) և սննդամթերքի հսկողություն

ժբ. Համապատասխանությունը միջազգային պահանջներին, օրինակ՝ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոններին

ժգ. Լրացուցիչ միջոցների հայթայթում

     

9.

Առկա՞ է անհրաժեշտության դեպքում վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողությանն առնչվող օրենսդրության վերանայման համակարգ

 

Հիմք կարող են հանդիսանալ բռնկումների տեղայնացման փորձը, միջազգային պահանջները և միջազգային պարտավորվածությունները:

Անհրաժեշտ է գնահատել վերջին փոփոխությունները և դրանց իրականացման մեխանիզմները (ո՞վ, որտե՞ղ, ինչպե՞ս)

     

10.

Առկա՞ է վարակիչ հիվանդությունների հսկողության քաղաքականություն/ռազմավարություն

 

Գնահատել քաղաքականության/ռազմավարության բազմակողմանիությունը

     

11.

Առկա՞ են միջոլորտային/միջդիսցիպլինային համագործակցության մեխանիզմներ բռնկումների/ համաճարակների ժամանակ

 

Մեխանիզմները պետք է լինեն փաստաթղթավորված՝ հաշվի առնելով միջոլորտային/միջդիսցիպլինային պարտականությունները, պատասխանատվության ոլորտը, փոխհարաբերության և փոխտեղեկատվության մեխանիզմներ:

1) Փոխհամագործակցության մեխանիզմները ներառում են՝

ա. Հանրային առողջապահության բոլոր մակարդակները (համայնքային, մարզային, ազգային և միջազգային)

բ. ազգային համակարգող մարմին

գ. Առողջապահական հաստատություններ

աա. Համաճարակաբանություն

աբ. Լաբորատորիա

ագ. Գյուղատնտեսություն

ադ. Շրջակա միջավայր

աե. Պետական սահմանի անցման կետեր (օդանավակայաններ, սանիտարարկան կարանտինային կետեր)

ազ. Սպառողների անվտանգություն

աէ. Քաղաքական որոշում կայացնողներ

աը. Զինվորականներ

աթ. Արտակարգ իրավիճակներին պատրաստվածություն

աժ. Ոչ առևտրային կազմակերպություններ

     

12.

Առկա՞ է միջոլորտային/միջդիսցիպլինային կոնտակտների ռեգիստր

 

Ռեգիստրը կարող է կիրառվել ռիսկերի գնահատման և արձագանքման համար: Իրականացնել ռեգիստրի, պահպանման մեխանիզմների գնահատում՝ համաձայն միջազգային պահանջների (ո՞վ, որտե՞ղ, ինչպե՞ս)

     

13.

Մասնավոր կառույցները ներառվա՞ծ են հանրային առողջապահության ոլորտի հսկողության և արձագանքման համակարգում

 

Գնահատել հիվանդանոցների, կլինիկաների, լաբորատորիաների ընդգրկվածությունը

     

14.

Առկա՞ են նորմատիվ, իրավական, մեթոդական փաստաթղթեր/ուղեցույցներ վարակիչ հիվանդությունների հսկողության և արձագանքման համար

 

1) Գնահատել՝

ա. Հսկողության

բ. Հիվանդությունների բռնկումների հետազոտության

գ. Հիվանդների վարման, բուժման

դ. Վարակի հսկողության, կենսաանվտանգության մեթոդական ցուցումները/ուղեցույցները:

Նորմատիվ, իրավական, մեթոդական փաստաթղթերը/ ուղեցույցները կարող են միավորվել կամ առանձնացվել՝ ըստ հիվանդությունների և գործողությունների: Անհրաժեշտ է վերլուծել դրանց պարբերաբար վերանայման հնարավորությունները և մեխանիզմները (ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս)

     

15.

Առկա՞ են վարակիչ հիվանդությունների նկատմամբ հսկողության և արձագանքման համապատասխանության նորմատիվ, իրավական, մեթոդական փաստաթղթերի/ուղեցույցների գնահատման մեխանիզմներ (ո՞վ, որտե՞ղ, ինչպե՞ս)

     

16.

Առկա՞ են բուժաշխատողներին վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության հնարավորություններ

 

Հասանելիությունը հնարավորություն կընձեռի ռիսկերի գնահատման և արձագանքման համար: Թեժ գծի էլեկտրոնային էջի կիրառում

     

17.

Վարակիչ հիվանդությունների վերաբերյալ առկա՞ են բուժաշխատողների իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումներ

 

1) Գնահատել`

ա. ընդհանուր կամ կոնկրետ հիվանդությունների առումով

բ. նպատակային լսարաններ (կլինիցիստներ, լաբորատորիայի աշխատակիցներ, բուժքույրեր և այլն)

գ. մեթոդների (դասընթացներ՝ մինչ աշխատանքի անցնելը, աշխատանքի ընթացքում, հանդիպումներ, իրազեկվածության բարձրացման նպատակով նյութեր՝ տեղեկագրեր, պաստառներ, կայքեր և այլն) առումով:

Գնահատել դրանց մեջ հանրային առողջապահության ոլորտում արձանագրված անսովոր և անսպասելի դեպքերի առկայությունը

     

18.

Առկա՞ է ազգային և մարզային կառույցների միջև հետադարձ կապ՝ հսկողության և արձագանքման ուղղությամբ

 

Հետադարձ կապը կարող է խթանել փոխտեղեկատվությունը և նոր դեպքերի վերաբերյալ ժամանակին հաղորդումը: Գնահատել հետադարձ կապի առկայությունը հետադարձ կապի մեխանիզմները (տպագրական նյութեր, կայքեր, հանդիպումներ և այլն), դրանց պարբերականությունն (օրինակ՝ շաբաթական և ամսական) ու բովանդակությունը

     

19.

Առկա՞ են համաճարակաբանական հսկողության ազգային մակարդակի տվյալներ և արձագանքման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք պարբերաբար ներկայացվում են միջազգային կառույցներին, այլ երկրներին

 

(Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, հարևան երկրներ և այլն):

Գնահատել տվյալների/տեղեկատվության տրամադրման մեխանիզմները (ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ)

     

20.

Իրականացվու՞մ են համաճարակային իրավիճակի կամ բռնկումների վերլուծություններ՝ սահմանված ցուցանիշներով

     

21.

Առկա՞ է մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հսկողության ծրագիր

     

22.

Առկա՞ են Ազգային համակարգող մարմնի և պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող կազմակերպությունների (օդանավակայաններ, անցումային կետեր) հետ համագործակցության մեխանիզմներ

 

Գնահատել, անհրաժեշտության դեպքում, առկա գործունեության ստանդարտ ընթացակարգերի գործադրումը

     

23.

Միջազգային առողջապահական կանոնների պահանջների համաձայն գործո՞ւմ են իրազեկվածության բարձրացրման մեխանիզմներ

     

24.

Առկա է վարակիչ հիվանդությունների հսկողության ուղղությամբ Միջազգային առողջապահական կանոնների շրջանակներում այլ անդամ-երկրների

հետ համագործակցություն:

 

Նախաձեռնությունը կարող է լինել երկկողմանի կամ բազմակողմանի՝ ներգրավելով միջկառավարական կառույցները և այլն:

     

 

Բաժին 2 - Հսկողություն

 

Հսկողություն

Համակարգի արձագանքում

Ազգային

Մարզային

Համայնքային

25.

Առկա՞ է վարակիչ հիվանդությունների բռնկումների վերաբերյալ տեղեկատվական համակարգ

 

Տեղեկատվությունը կարող է ստացվել ինչպես հանրապետության տարբեր մարզերից և գերատեսչություններից, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ԱՊՀ անդամ երկրներից

     

26.

Հանրային առողջապահության ոլորտում անսովոր կամ անսպասելի դեպքերի արձանագրման ժամանակ համապատասխան, շահագրգիռ կառույցների իրազեկվածությունը

 

Համապատասխան կառույցները կարող են լինել առողջապահական կառույցները կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

1) Գնահատել

ա. տեղեկատվության տրամադրման գործունեության ստանդարտ ընթացակարգերը

բ. համապատասխան կառույցի փաստաթղթավորված տեղեկատվությունը

գ. տեղեկատվության փոխանցման ժամանակակից միջոցների առկայությունը (ֆաքս, հեռախոս, էլեկտրոնային կապ/ինտերնետ) առկայությունը

     

27.

Առկա՞ են մեխանիզմներ ազգաբնակչության ընդգրկման ուղղությամբ՝ հանրային առողջապահության ոլորտում անսպասելի և անսովոր դեպքերի արձանագրման դեպքում, վաղաժամ արձագանքման նպատակով

 

Անսպասելի և անսովոր դեպքերը կարող են արձանագրվել ցանկացած վայրում, այդ իսկ պատճառով բնակչության աշխարհագրական ամբողջական ընդգրկումը ցանկալի է:

     

28.

Հսկողության համակարգն ընդգրկո՞ւմ է հանրային առողջապահության ոլորտում անսպասելի և անսովոր դեպքերի հսկողության մեխանիզմներ

 

Անսպասելի և անսովոր դեպքերի համաճարակաբանական հսկողությունը հիմնված է ցանկացած աղբյուրներից ստացված տվյալների վրա (բուժաշխատողներ, զանգվածային լրատվամիջոցներ, հանրություն, զինվորականներ, դիվանագիտական խողովակներ և այլն):

     

29.

Զանգվածային լրատվամիջոցներն աջակցու՞մ են հանրային առողջապահության ոլորտում անսպասելի և անսովոր դեպքերի ու հանրային առողջության ռիսկերի մասին տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմներին

 

Գնահատել մոնիթորինգի (ո՞վ, որտե՞ղ, ինչպե՞ս) պարբերականությունը:

Գնահատել զանգվածային լրատվամիջոցների հնարավոր ինտեգրումը տեղեկատվության տրամադրման գործընթացում:

     

30.

Իրականացվում է հանրային առողջապահության ոլորտում անսպասելի և անսովոր դեպքերի ու հանրային առողջության վրա ռիսկերի վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվության ճշգրտում

 

Առկա՞ են (ո՞վ, որտե՞ղ, ինչպե՞ս) հանրային առողջապահության ոլորտում անսպասելի և անսովոր դեպքերի ու հանրային առողջության վրա, անկախ ծագումնաբանությունից, ռիսկերի գնահատման մեխանիզմներ:

Գնահատել թեժ գծի առկայությունը, 24-ժամյա, շաբաթվա մեջ 7 օր, և բնակչության, բուժաշխատակիցների շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով տեղեկատվական կոմպանիաների իրականացումը:

Գնահատել դիվանագիտական աղբյուրների իրազեկվածությունը: 

     

31.

Առկա՞ է հանրային առողջապահության ոլորտում անսպասելի և անսովոր դեպքերի, հանրային առողջության ռիսկի արձանագրման գնահատման ցուցանշային համակարգ

 

Ցուցանշային համակարգը հիմնվա՞ծ է համակարգված տվյալների վրա, ինչպիսիք են դեպքերի/վիճակների/համախտանիշների թիվը և այլն:

     

32.

Համաճարակաբանական հսկողության համակարգն ունի մեխանիզմներ հայտնաբերելու Միջազգային առողջապահական կանոնների հավելված 2-ում ամրագրված հիվանդությունները:

 

1) Դրանք են՝

ա. պոլիոմիելիտ հարուցված վայրի պոլիովիրուսով,

բ. ծանր սուր շնչառական համախտանիշ (ԾՍՇՀ)

գ. գրիպի նոր լոգոտիպով հարուցված դեպք

դ. բնական ծաղիկ

ե. այլ հատուկ վտանգավոր վարակներ, որոնք գերակա են երկրի համար:

Առկա են նշված հիվանդությունների դեպքերի ստանդարտ սահմանումները

     

33.

Բոլոր մակարդակներում առկա՞ են վարակիչ հիվանդությունների ստանդարտ բնորոշումներ

 

Գնահատել դեպքերի ստանդարտ բնորոշումները՝ ըստ ԱՀԿ-ի մոտեցումների:

Գնահատել դրանց համապատասխանության վերանայման մեխանիզմները:

     

34.

Գործու՞մ է առկա վարակիչ հիվանդությունների վերաբերյալ «իրական ժամանակում» հաղորդման և տեղեկատվական համակարգը

     

35.

Առկա՞ է էլեկտրոնային տեղեկատվության և հաղորդման համակարգ

     

36.

Առկա՞ է տվյալների բազա, որպեսզի ապահովվի տվյալների/տեղեկատվության կիրառելիությունը և ամբողջականությունը

 

Գնահատել բազայում առկա տեղեկատվությունը

     

37.

Հաշվի՞ է առնվում տվյալների/տեղեկատվության անվտանգությունը և գաղտնիությունը հսկողության համակարգում

     

38.

Առկա՞ են գնահատման մեխանիզմներ, որոնք ապահովում են տվյալների/տեղեկատվության որակը

     

39.

Ապահովու՞մ է տեղեկատվության ստացումը վաղաժամ արձագանքման միջոցառումներ իրականացնելու համար

 

Գնահատել տվյալների ստացման պարբերակաությունը և միջոցները

     

40.

Իրավիճակը վերլուծվու՞մ է ըստ համաճարակների պատրաստվածության մոնիթորինգի, վերլուծության և գնահատման ցուցանիշների

 

Գնահատել վերլուծությունների պարբերականությունը

     

41.

Համաճարակների արձանագրման ժամանակ վարումն իրականացվո՞ւմ է սահմանված կարգով

     

42.

Վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակի գնահատման համար սահմանվա՞ծ են շեմեր

     

43.

Հնարավո՞ր է ռիսկերի գնահատումը իրականացնել ցանկացած ժամանակ, որպեսզի նախաձեռնել, իրականացնել և տեղայնացնել արձագանքման միջոցառումները և երաշխավորել, որ դրանք կարող են ունենալ համապատասխան կառուցվածք և ծավալ

 

Ռիսկի գնահատումը պետք է իրականացնել շտապ կամ արտահերթ հաղորդումները ստանալիս 48 ժամվա ընթացքում:

     

44.

Վարակիչ հիվանդությունների արձանագրման ժամանակ, առանձին շահագրգիռ կառույցներում, առկա՞ են փոխտեղեկատվության համատեղ գնահատման մեխանիզմներ

 

Գնահատել լաբորատորիաներից, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից, անասնաբուժական և բնապահպանական ոլորտներից ստացված տվյալները/տեղեկատվությունը և այլն

     

45.

Ազգային մակարդակում համաձայն Միջազգային առողջապահական կանոնների հավելված 2-ի կիրառվո՞ւմ է որոշումներ ընդունելու գործիք

 

Միջազգային առողջապահական կանոնների հավելված 2-ը կարող է կիրառվել Միջազգային առողջապահական կանոնների ազգային համակարգող մարմնի կամ իրավասու մարմինների կողմից՝ տարբեր վտանգների դեմ պայքարի միջոցառումների կիրառման նպատակով

     

46.

Գործո՞ւմ է ներհիվանդանոցային վարակների հսկողության համակարգը

     

47.

Իրականացվո՞ւմ է բուժաշխատողների մասնագիտական հիվանդությունների հսկողություն

     

48.

Իրականացվո՞ւմ է հակամանրէային/ հակավիրուսային պատրաստուկների նկատմամբ կայունության նկատմամբ հսկողություն

     

49.

Իրականացվո՞ւմ է ջրամատակարարման համակարգի նկատմամբ հսկողություն՝ սահմանված կարգով

     

 

Բաժին 3 – Արձագանքում

 

Արձագանքում

Համակարգի արձագանքում

Ազգային

Մարզային

Համայնքային

50.

Առկա՞ են վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների, բռնկումների արձագանքման մեխանիզմներ

 

Հսկողության համակարգը պետք է հնարավորություն ընձեռի միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար: Այն կարևորվում է նաև կազմակերպչական աշխատանքների և գործունեության ստանդարտ ընթացակարգերի ձևավորման համար: Գնահատել արդյո՞ք իրավիճակի ցուցանիշները հիմք են հանդիսանում տվյալների/տեղեկատվության հիման վրա միջոցառումների նախաձեռնման, իրականացման և տեղայնացման համար

     

51.

Կիրառվո՞ւմ են բռնկումների հետազոտությունների վերաբերյալ հաշվետվությունները

 

Հաշվետվությունները կարևոր փաստաթղթեր են փորձի ձեռքբերման համար:

Գնահատել վերջին հաշվետվությունների տվյալների, բովանդակության և առաջարկությունների հասանելիությունը, լրիվությունը

     

52.

Ձևավորվե՞լ են վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների, հսկողության համար արագ արձագանքման թիմեր

 

Արագ արձագանքման թիմերը կարող են կազմված լինել տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից՝ տարբեր վտանգների, ռիսկերի արձագանքման նպատակով:

Արագ արձագանքման թիմերի ծավալումը պետք է հնարավոր լինի ցանկացած ժամանակ:

Գնահատել շահագրգիռ ոլորտների պարտականությունները, պատասխանատվության ոլորտը և փոխհարաբերությունները:

Գնահատել ֆինանսավորման աղբյուրների և ներքոհիշյալ ռեսուրսների հասանելիությունը՝

1) Հիվանդների վարում (ներառյալ՝ դեղորայքի և անհատական պաշտպանության միջոցների հասանելիությունը):

2) Լաբորատորիաներ (ներառյալ՝ նմուշառման նյութեր, դրանց հետազոտության իրականացման լաբորատորիաների տեղափոխման հասանելիություն)

3) Համաճարակաբանություն (մարդու և կենդանիների)

4) Տեխնիկական միջոցներ (ներառյալ՝ կապի և տրանսպորտի միջոցներ)

5) Հանրային իրազեկում

6) Ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում և ապաբաղարկում (դեկոնտամինացիա)

     

53.

Գործու՞մ է բուժաշխատողների շրջանում տեղեկատվության տարածման մեխանիզմ

 

Գնահատել միջոցների առկայությունը (օրինակ՝ էլեկտրոնային փոստ, հեռախոս) և միջոցառումներ (ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ)

     

54.

Առկա՞ են իրավական ակտեր, մեթոդական փաստաթղթեր/ուղեցույցներ Միջազգային առողջապահական կանոնների 2-րդ հավելվածով ամրագրված առանձին հիվանդությունների ժամանակ աշխատելու համար

 

Իրավական ակտերը, մեթոդական փաստաթղթերը/ուղեցույցները պետք է նկարագրեն հիվանդների մեկուսացման, տեղափոխման, ախտահանման, ապաբաղարկման միջոցառումները:

Միջազգային առողջապահական կանոնների 2-րդ հավելվածով ամրագրված առանձին հիվանդություններն են՝

1) պոլիոմիելիտ, առաջացած վայրի պոլիովիրուսից

2) ծանր սուր շնչառական համախտանիշ

3) նոր լոգոտիպով հարուցված գրիպ

4) բնական ծաղիկ

5) այլ վարակիչ, այդ թվում՝ հատուկ վտանգավոր հիվանդություններ, որոնք ենթակա են հաշվառման և հաշվետվության

     

55.

Առկա՞ է անհրաժեշտ կենսաբանական պատրաստուկների, դեղորայքի ցանկ

 

Դեղորայքի ցանկը ներառում է՝

1) դեղորայք, պատվաստանյութեր

2) անհատական պաշտպանիչ միջոցներ

(ձեռնոցներ, խալաթ, դիմակներ, ակնոցներ)

3) նմուշների վերցման, պահպանման և տեղափոխման միջոցներ

4) սարքավորումներ և նյութեր լաբորատոր հետազոտությունների համար:

Գնահատել նյութերի/պարագաների առաքման, հայտի, պահանջարկի, ստացման, պահպանման, բաշխման և պաշարի լրացման մեխանիզմներ (ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս)

     

56.

Առկա՞ են տուժածներին զանգվածային օգնության ցուցաբերման մեխանիզմներ

 

Գնահատել տուժածների տեսակավորման, ուղեգրման, տեղափոխման կարանտինի և ախտահանման և այլ միջոցառումների վերաբերյալ նորմատիվ, իրավական, մեթոդական փաստաթղթերի/ուղեցույցների առկայությունը:

Նորմատիվ, իրավական, մեթոդական փաստաթղթերը/ուղեցույցները կարող են լինել արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագրի մի բաղադրիչը:

     

57.

Գործադրվու՞մ է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների կամ վարակիչ հիվանդությունների բռնկումների, համաճարակաբանական վերաբերյալ հանրային իրազեկման ծրագիրը

 

Ծրագիրը ներառում է բազմոլորտ/բազմադիսցիպլինար պարտականություններ (օրինակ՝ ներկայացուցիչների ընտրում, ովքեր լիազորված են մեկնաբանություններ տրամադրել), պարտականությունների ոլորտներ, գործողություններ, նպատակային լսարաններ և կապի միջոցներ:

     

58.

Գործու՞մ է մասնագիտացված ծառայություններ զբոսաշրջության ժամանակ զբոսաշրջիկներին, ճանապարհորդներին խորհրդատվություն և բժշկական օգնության տրամադրման համար

     

59.

Ապահովվե՞լ է տուրօպերատորների և ավիակոմպանիաների կոնտակտային տվյալները

 

Գնահատել ուղևորների կողմից լրացված հասցեային քարտերի և համակարգչային տվյալների հասանելիությունը, անհրաժեշտության դեպքում կիրառելու համար

     

60.

Առկա՞ են այլ երկրների կամ երկրի ներսում տարբեր մակարդակների համագործակցության մեխանիզմներ՝ վարակիչ հիվանդություններով, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակների հսկողության և արձագանքման համար

 

Գնահատել մեխանիզմների առկայությունն այլ երկրների հետ, ներառյալ այն երկրները, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկիր չեն

     

61.

Առկա՞ են մեխանիզմներ վարակիչ հիվանդություններով պայմանավորված օգնության տրամադրման միջազգային ցանցին անդամակցելու համար

 

Գնահատել մասնակցությունը Ծանուցման Գլոբալ Ցանցին (GOARN) կամ համազոր այլ կազմակերպություններին

     

62.

Առկա՞ է հանրային առողջապահության ոլորտում միջոցառումների գործադրման փորձ, որոնք կարող են իրականացվել միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների արձանագրման ժամանակ

     

63.

Կարո՞ղ են հավելյալ միջոցներ հատկացվել լրացուցիչ ծախսերի համար հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում

     

64.

Առկա՞ է կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատելու ծրագիր

 

Ծրագիրը կարող է մաս լինել արձագանքման այլ ծրագրի՝ ապահովելով անհրաժեշտ ծավալով բազմոլորտային/բազմասեկտորային պատասխան միջոցառումներ:

Գնահատել ծրագիրը հաշվի առնելով ներքոհիշյալ հարցերի առկայությունը՝

1) բազմոլորտային/բազմասեկտորային համագործակցություն

2) պատասխանատվություն/պատասխանատվության

ոլորտներ

3) ստորոգելիական համագործակցությունը և հսկողությունը (օրինակ՝ արտակարգ իրավիճակների ժամանակ օպերատիվ կենտրոնի առկայություն)

4) Փոխտեղեկատվություն

5) Հանրային իրազեկում

6) Տուժածների էվակուացիա և սպասարկում

7) Դեղորայքի և սարքավորումների պաշարի ձևավորում

8) Հիվանդների վարում, բուժում

9) Մարդկանց ապաբաղարկում, շրջակա միջավայրի ախտահանում

10) Սահմանափակող միջոցառումներ, արտակարգ իրավիճակների ժամանակ օգնության ֆոնդեր

11) Հիմնական սոցիալական ծառայություններին աջակցություն

12) Ծրագրի գնահատում և վերանայում

13) Մշտական ուսումնավարժանքների իրականացում ծրագրի գնահատման նպատակով և վերջինիս վերաբերյալ իրազեկում

     

 

Բաժին 4 - Լաբորատորիա

 

Լաբորատորիա

Համակարգի արձագանքում

Ազգային

Մարզային

Համայնքային

65.

Առկա լաբորատորիաներն ունե՞ն հնարավորություններ հատուկ վտանգավոր վարակների ախտորոշման համար, որոնք ամրագրված են Միջազգային առողջապահական կանոնների հավելված 2-ում

     

66.

Առկա լաբորատորիաներն ընդգրկվա՞ծ են համընդհանուր լաբորատոր ցանցում՝ տեղեկատվության և լաբորատոր հետազոտությունների արդյունքների փոխանակման համար

     

67.

Առկա՞ են լաբորատորիաների և հետազոտությունների արդյունքների, կլինիցիստների և հանրային առողջապահության աշխատակիցների միջև համակարգման և փոխտեղեկատվական մեխանիզմներ

     

68.

Առկա՞ են մեխանիզմներ հանրապետական լաբորատորիաներ նմուշների տեղափոխման համար

 

Գնահատել նմուշների տեղափոխման համար ֆինանսական միջոցների նմուշառման և ստանդարտ ընթացակարգերին հասանելիությունը

     

69.

Առկա՞ են միջազգային համաձայնագրեր, որոնք կանոնակարգում են լաբորատոր կարողություններին հասանելիությունը

     

70.

Առկա՞ են միջազգային մակարդակի լաբորատորիաներ՝ նմուշների տեղափոխման մեխանիզմներ

 

Գնահատել նմուշների տեղափոխման համար ֆինանսական միջոցների, նմուշառման պարագաների և ստանդարտ ընթացակարգերի հասանելիությունը:

Գնահատել փաստաթղթերի առկայությունը՝ նմուշների ժամանակին տեղափոխումն իրականացնելու համար (անհապաղ տեղափոխումը կարող է անհրաժեշտ լինել արտակարգ իրավիճակների ժամանակ):

Գնահատել անցյալում նմուշների տեղափոխման ժամանակ քաղված դասերը:

     

71.

Գործադրվա՞ծ են առկա որակի հսկողության լաբորատոր ստանդարտները, իրավական, նորմատիվ ակտերը

     

72.

Գործադրվա՞ծ են առկա կենսաապահովության, կենսաանվտանգության ստանդարտները, իրավական, նորմատիվ ակտերը

     

73.

Առկա՞ են մեխանիզմներ լաբորատոր ստանդարտների մոնիթորինգի համար, օրինակ՝ ստուգումների իրականացման, սերտիֆիկացիայի կամ ակրեդիտացիայի համար

     

74.

Առկա՞ է որակի ապահովման նպատակով՝ լաբորատորիաների ակրեդիտացիայի համակարգ

     

75.

Առկա՞ է որակի ապահովման համար, միջազգային ճանաչման նպատակով, լաբորատորիաների ակրեդիտացիայի մեխանիզմներ

 

Գնահատել, համարվում են այդ համակարգերը կամավոր կամ պարտադիր, ինչպես նաև գնահատել կիրառվող ստանդարտները (օրինակ՝ ISO15189 և ISO17011 և այլն)

     

76.

Մշակված և գործադրվա՞ծ է որակի հսկողության ներքին հսկողության համակարգ

 

Գնահատել առկա լաբորատորիաներում որակի հսկողության ներքին համակարգի առկայությունը, վերջինիս համապատասխանությունը սահմանված չափանիշներին: Գնահատել գործունեության ստանդարտ ընթացակարգերի առկայությունը, համապատասխանությունը և դրանց գործադրման մեխանիզմները/«գործադրող մեխանիզմներ» գնահատման և վերանայման համար (ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս)

     

77.

Մշակված և գործադրվա՞ծ է որակի հսկողության արտաքին հսկողության համակարգ

 

Գնահատել մասնակից լաբորատորիաների ընդգրկվածությունն արտաքին հսկողության համակարգում, վերջիններիս պարբերական գնահատումները միջազգային կազմակերպությունների կողմից

     

78.

Մշակված և գործադրվա՞ծ են մեխանիզմներ լաբորատորիաների որակի հսկողության միջազգային արտաքին գնահատման մասնակցության համար

 

Գնահատել միջազգային կազմակերպությունների կողմից ստուգումներ իրականացնելու համար հայտագրված պատասխանատու լաբորատորիաների ուսումնասիրությունների պարբերականությունը

     

79.

Սահմանվե՞լ են ըստ առանձին լաբորատորիաների առանձնահատկությունների թողարկելիության, գործունեության ծավալի, այլ հատուկ պահանջների և նախագծման չափանիշներ

     

80.

Իրականացվե՞լ է լաբորատորիաների կադրային ռեսուրսների գնահատում

     

81.

Գործադրվա՞ծ են կադրային ռեսուրսների զարգացման ծրագրերը

     

82.

Բոլոր մակարդակների լաբորատորիաների բժիշկների, լաբորանտների, սանիտարների համար գործադրվա՞ծ են կրթական ծրագրեր և իրականացվե՞լ են դասընթացներ

     

83.

Գործադրվա՞ծ են կադրերի պատրաստման և վարման ընթացակարգ (ընտրություն, քարտավորում, կրթություն, հրահանգավորում, իմունականխարգելում, դիսպանսերացում, աշխատանքի թույլտվություն, բժշկական զննություններ)

     

84.

Մշակել և գործադրվե՞լ են հաստիքների ստանդարտ նկարագրեր կամ պաշտոնի անձնագրեր` ներառելով կարիերայի զարգացման հնարավորությունները

     

85.

Իրականացվե՞լ են լաբորատոր կադրերի համար տեսական և գործնական վարժանքներ

     

86.

Հաշվարկվե՞լ է առանձին լաբորատորիաների համար բռնկումների/համաճարակների արձանագրման ժամանակ անհրաժեշտ պարագաների (միջավայրեր, լաբորատոր պարագաներ, անհատական պաշտպանիչ միջոցներ և այլն) քանակությունները

     

 

Բաժին 5 - Վարակի հսկողություն

 

Վարակի հսկողություն

Համակարգի արձագանքում

Ազգային

Մարզային

Համայնքային

87.

Առկա՞ է վարակի հսկողության ծրագիր/ծրագրեր

 

Գնահատել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և լաբորատորիաների վարակի հսկողության ծրագրերի առկայությունը: Վերջինս կարող է լինել կոնկրետ վարակիչ հիվանդության համար կամ միացած լինել այլ հիվանդությունների վարակի հսկողության ծրագրի/ծրագրերի հետ՝ արտահայտելով ռիսկի տարբեր մակարդակներ (օրինակ՝ կենսաբանական անվտանգության մակարդակը լաբորատորիաներում և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ընդհանուր, կոնտակտային, օդային/օդակաթիլային և կաթիլային ճանապարհով վարակի փոխանցման կանխարգելիչ միջոցառումներ): Գնահատել գործունեության ստանդարտ ընթացակարգերի առկայությունը, համապատասխանությունը և մեխանիզմներ/«գործադրող մեխանիզմներ» գնահատման և վերանայման համար (ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս)

Գնահատել հետևյալ ոլորտները՝

1) վարակիչ հիվանդների համար նախատեսված հիվանդասենյակների/բաժանմունքների առկայությունը

2) շրջակա միջավայրի և տեխնիկական հսկողությունը շնչառական վարակիչ հիվանդությունների կանխարգելման առումով

3) անձնական հիգիենա

4) չհստակեցված սուր շնչառական հիվանդություններով տառապող հիվանդների սպասարկում (ներառյալ` վերջիններիս տեսակավորումը)

5) անհատական պաշտպանիչ միջոցների ռացիոնալ օգտագործում (ձեռնոցներ, խալաթներ, դիմակներ, ակնոցներ)

6) բժշկական նշանակության սարքավորումների և առարկաների լվացում և ախտահանում

7) երկրորդային ծակոցների կանխում

8) վարակիչ հիվանդի հետ շփումից հետո միջոցառումների իրականացում

9) նմուշների հավաքում, պահպանում և տեղափոխում

10) կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտություններ

11) լվացքատան առկայություն

12) թափոնների վարում

     

88.

Առկա՞ են համաճարակների ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պատրաստվածության ծրագրեր

     

89.

Առկա՞ են համաճարակների ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար վերատրամատավորման (վերապրոֆիլավորման) ծրագրեր

     

90.

Գործադրվա՞ծ են կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպք` երևույթների (վարակիչ հիվանդությունների, թունավորումների, ճառագայթային ախտահարումների դեպքեր) ստանդարտ բնորոշումները

     

91.

Առկա՞ են մեխանիզմներ համաճարակների

ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների հագեցվածությունը համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ դեղորայքով շարունակական համալրելու համար

     

92.

Մշակված և գործադրվա՞ծ է համաճարակների ժամանակ հիվանդների տեսակավորման համակարգ

     

93.

Որոշվա՞ծ են այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկը, որոնք, կախված նյութական և մարդկային ռեսուրսների տեղաբաշխումից և հագեցվածությունից, ըստ անհրաժեշտ բժշկական միջամտության աստիճանի` հիվանդների տեսակավորումից հետո, կարող են հիվանդին անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերել

     

94.

Իրականացվե՞լ է բուժաշխատակիցների վարակի հսկողության, ներառյալ՝ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման վերաբերյալ կրթություն

 

Վարակի հսկողության ծրագրերն արտացոլում են լաբորատորիաների կենսաբանական անվտանգության տարբերակումները, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ընդհանուր, կոնտակտային, օդային/օդակաթիլային և կաթիլային ճանապարհով վարակի փոխանցման կանխարգելիչ միջոցառումները:

Գնահատել իրականացվու՞մ են աշխատակիցների ուսուցումներ և տեսչական ստուգումներ

     

95.

Առկա՞ են վարակի հսկողության վերաբերյալ իրազեկման բարձրացման ծրագրեր

Ծրագրերը ներառում են սեմինարներ, դասընթացներ, տեղեկատվական կոմպանիաներ և տեղեկատվական նյութերի տպագրում:

Անհրաժեշտ է գնահատել թիրախային լսարանները, օրինակ՝ բուժաշխատողներ, լաբորատոր անձնակազմ, հիվանդներ և այցելուներ

     

96.

 Գործադրվա՞ծ են դիահերձարանների սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի պահանջները: Սահմանվա՞ծ են մեծաքանակ մահվան դեպքերի ժամանակ հուղարկավորությունների և/կամ դիակիզումների ընթացակարգեր

     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան