Գլխավոր տեղեկություն
Номер
N 792-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.08.2011
Дата вступления в силу
23.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2011 թվականի N 792-Ա

 

Հ. ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 22
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 օգոստոսի 22-ի N 792-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀՐԱՉ ԲԱՐԹԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Յու. Շուքուրյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
  փոխնախագահ (համաձայնությամբ)
  (հանձնաժողովի նախագահ)

   

Յու. Սուվարյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
  հայագիտության և հասարակական
  գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-
  քարտուղար (համաձայնությամբ)

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին
  տեղակալ

 

 

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին
  տեղակալ

   

Տ. Մարգարյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
  (համաձայնությամբ)

   

Ս. Աֆյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
  պետի տեղակալ

   

Ա. Մելքոնյան

- «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի
  տնօրեն (համաձայնությամբ)

   

Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի
  տնօրեն (համաձայնությամբ)

   

Ն. Բարթիկյան

- Հ. Բարթիկյանի դուստրը (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան