ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2010 թվականի N 588-Ա
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման պահանջներին համապատասխան`
Սահմանել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինների անվանումները |
Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը |
Իրավական ակտի նա-խագծի մշակ-ման և ընդուն-ման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
I. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող իրավական ակտերի նախագծեր | ||||
1. |
(1-ին կետն ուժը կորցրել է 24.02.11 N 140-Ա) | |||
2. |
(2-րդ կետն ուժը կորցրել է 12.03.11 N 183-Ա) | |||
3. |
(3-րդ կետն ուժը կորցրել է 06.05.11 N 400-Ա) | |||
4. |
(4-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 N 448-Ա) | |||
5. |
«Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (12-րդ հոդվածի «զ» կետ ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2011 թ. ապրիլ |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
6. |
(6-րդ կետն ուժը կորցրել է 04.08.11 N 728-Ա) | |||
II. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող իրավական ակտերի նախագծեր | ||||
7. |
«Քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծման, պատրաստման և մշտական պատրաստվածության ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (7-րդ հոդվածի «ա» կետ ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
2011 թ. օգոստոս |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
8. |
(8-րդ կետն ուժը կորցրել է 21.10.11 N 997-Ա) | |||
9. |
«Կառավարման, կապի ու ազդարարման համակարգերը հիմնելու և դրանց բնականոն գործունեության ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (7-րդ հոդվածի «դ» կետ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. հոկտեմբեր |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
10. |
«Պաշտպանական կառույցների շինարարության և ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (7-րդ հոդվածի «ը» կետ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
2011 թ. դեկտեմբեր |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
11. |
«Անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակման և ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (7-րդ հոդվածի «թ» կետ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. փետրվար |
Լրացուցիչ ֆինանսավո- րում չի պահանջվում: |
12. |
«Սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծման և պահպանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (7-րդ հոդվածի «ժ» կետ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
2012 թ. մարտ |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
13. |
«Քաղաքացիական պաշտպանության քողարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (8-րդ հոդվածի «ե» կետ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2012 թ. ապրիլ |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
14. |
«Քաղաքացիական պաշտպանության բժշկական ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (8-րդ հոդվածի «է» կետ) |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
2012 թ. հունիս |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
15. |
«Քաղաքացիական պաշտպանության վտանգավոր տարածքների բացահայտման, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծման ու վարակազերծման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (8-րդ հոդվածի «թ» կետ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2012 թ. հուլիս |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
16. |
«Բնակչության կենսագործունեության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (8-րդ հոդվածի «ժ» կետ) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2012 թ. օգոստոս |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
17. |
«Զոհվածների հաշվառման և հուղարկավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (8-րդ հոդվածի «ժա» կետ) |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր |
2012 թ. սեպտեմբեր |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
18. |
«Փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (8-րդ հոդվածի «ժը» կետ) |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. դեկտեմբեր |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
19. |
«Քաղաքացիական պաշտպանության զարգացման ծրագրերի և դրանց վերահսկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (10-րդ հոդվածի «դ» կետ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2013 թ. փետրվար |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
20. |
«Քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքների ցանկը` ըստ վտանգավորության աստիճանի, սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (10-րդ հոդվածի «ե» ենթակետ) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2013 թ. |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
21. |
«Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետական սեփականություն չհամարվող գույքի ու այլ արժեքների տիրապետման և օգտագործման, դրանց հետևանքով կրած վնասների փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (22-րդ հոդվածի երրորդ պարբերության կատարման ապահովում) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2013 թ. ապրիլ |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
III. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող իրավական ակտի նախագիծ | ||||
22. |
«Փրկարար ուժերի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (9-րդ հոդվածի 8-րդ մաս) |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2013 թ. հունիս |
Լրացուցիչ ֆինանսավո-րում չի պահանջվում: |
(Հավելվածը փոփ. 24.02.11 N 140-Ա, 12.03.11 N 183-Ա, 06.05.11 N 400-Ա, 23.05.11 N 448-Ա, 04.08.11 N 728-Ա, 21.10.11 N 997-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|