Գլխավոր տեղեկություն
Номер
N 1321-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.28/54(857) Հոդ.1380
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2011
Дата вступления в силу
29.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2011 թվականի N 1321-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» N 633-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի քաղաքացիական պաշտպանության պլանները՝ տվյալ մարմնի ղեկավարի կողմից.».

2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի «գ» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 19
Երևան