ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2006 թվականի թիվ 68-Ն
քաղ. Երևան
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 09.01.2006 Թ. Հ. 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18 կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8, 10 հոդվածների պահանջներով՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանին որոշում է`
1. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 09.01.2006 թ. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի վարչական տարածքում 2006 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» հ. 2-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է.
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 4000 դրամ,
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 10000 դրամ,
գ) այլ արտաքին գովազդի համար՝ 3000 դրամ»:
Սույն կետի «գ» ենթակետով սահմանված տեղական տուրքը կիրառվում է նաև համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Համայնքի ղեկավար՝ |
Ա. Գրիգորյան |