ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2011 թվականի N 980-Ա
Հ. ԹԱՇՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետն ու 151-րդ հոդվածի 1-ին կետը՝
1. Հրաչյա Թաշչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ մեկ տարի ժամկետով։
2. Սահմանել Հ. Թաշչյանի պաշտոնային դրույքաչափը՝ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|