Գլխավոր տեղեկություն
Номер
N 1266-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.14/52(855) Հոդ.1333
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.09.2011
Дата вступления в силу
15.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2011 թվականի N 1266-Ն

 

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 0.225 հեկտար արոտավայրը՝ համաձայն հավելվածի, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` եկեղեցի կառուցելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 սեպտեմբերի 1-ի N 1266-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան