Գլխավոր տեղեկություն
Номер
N 853-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.09.2011
Дата вступления в силу
11.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2011 թվականի N 853-Ա

 

Գ. ԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Գ. Ազարյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. սեպտեմբերի 10
Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 սեպտեմբերի 10-ի N 853-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Թովմասյան

- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի
  նախագահ)

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին
  տեղակալ

   

Ա. Ղուկասյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ
  (համաձայնությամբ)

   

Ս. Աֆյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
  պետի տեղակալ

   

Ա. Սմբատյան

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
  քարտուղար (համաձայնությամբ)

   

Խ. Ազարյան

- Գ. Ազարյանի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան