Գլխավոր տեղեկություն
Номер
N 1075-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.11.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.11.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2011
Дата вступления в силу
17.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2011 թվականի N 1075-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝

1. Պետական հանրակրթական դպրոցների կողմից զբաղեցված տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով ստեղծել պետական հանրակրթական դպրոցների բեռնվածության ուսումնասիրություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Պետական հանրակրթական դպրոցների կառավարման լիազորությունն իրականացնող մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով պետական հանրակրթական դպրոցներին հասանելիք տարածքների չափերը և մակերեսների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնել հանձնաժողովին:

3. Հանձնաժողովին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հնգամսյա ժամկետում` ուսումնասիրել (անհրաժեշտության դեպքում ճշգրտել) ստացված տեղեկատվությունը և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ աջակցել հանձնաժողովի աշխատանքներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. նոյեմբերի 16
Երևան

 
 

  

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 նոյեմբերի 16-ի N 1075-Ա

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Լպուտյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
  կառավարման վարչության աշխատակազմի
  ղեկավարի տեղակալ (միջգերատեսչական
  հանձնաժողովի նախագահ)
 

Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
  կառավարման վարչության աշխատակազմի
  հաշվապահական հաշվառման և
  ֆինանսատնտեսական վարչության գույքի
  տնօրինման բաժնի պետ
 

Ռ. Արշակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
  կառավարման վարչության աշխատակազմի
  հաշվապահական հաշվառման և
  ֆինանսատնտեսական վարչության վճարումների
  հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ
 

Ա. Սահակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
  կառավարման վարչության աշխատակազմի
  հաշվապահական հաշվառման և
  ֆինանսատնտեսական վարչության գույքի
  տնօրինման բաժնի առաջին կարգի մասնագետ
 

Հ. Դանիելյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության
  աշխատակազմի տարածքային կառավարման և
  զարգացման վարչության տարածքային զարգացման
  ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ
 

Ա. Խաչատրյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության
  աշխատակազմի քարտուղարության
  տնտեսավարման և սպասարկման բաժնի պետ
 

Մ. Կարախանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության
  աշխատակազմի քարտուղարության
  տնտեսավարման և սպասարկման բաժնի
  գլխավոր մասնագետ
 

Վ. Միսակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության
  աշխատակազմի հանրակրթության վարչության
  նախադպրոցական և միջնակարգ կրթության
  քաղաքականության մշակման և վերլուծության
  բաժնի գլխավոր մասնագետ
 

Ն. Բաղդասարյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
  աշխատակազմի սոցիալական ոլորտի և
  բնապահպանության վիճակագրության
  բաժնի պետ
 

Գ. Սողոմոնյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
  հանրակրթության վարչության պետ 
 (համաձայնությամբ)
 

Ա. Մելքոնյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
  հանրակրթության վարչության դպրոցական
  բաժնի պետ (համաձայնությամբ)
 

Պ. Պետրոսյան

- Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի
  գործառնություններ» ՓԲԸ-ի առաջին կարգի
  մասնագետ (համաձայնությամբ)
 

Լ. Էլարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
  կառավարման վարչության պետական գույքի
  կառավարման քաղաքականության վարչության
  մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ
  (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան