ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2011 թվականի N 828-Ա
«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 18-ի ՀՕ-193-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. սեպտեմբերի 6-ի N 828-Ա |
Ց Ա Ն Կ
«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՀՕ-193-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Համակատարողը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 | 4 | 5 | 6 |
1. |
«Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կառավարությանն ՀՀ ֆինանսների նախարարություն |
12.09.2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության կարգն ու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն |
12.09.2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
12.09.2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Ազատ տնտեսական գոտու գործունեության մասին կազմակերպչի կողմից հաշվետվությունները ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.11.2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.11.2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |