ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1515-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 8,669.6 հազ. դրամ, որից`
1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով`
ա. 5,598,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար,
բ. 1,154,5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար,
գ. 1,502,1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման համար.
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով`
ա. 280,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,
բ. 60,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,
գ. 75,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կապիտալ վերանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
քանակը |
գումարը | |||
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
x |
x |
x |
8,669.6 |
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 |
x |
x |
x |
8,669.6 |
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
8,669.6 | |||
ՀՀ ԱՎԾ-ի Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
1.0 |
5,598.0 |
ՀՀ ԱՎԾ-ի Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
1.0 |
1,154.5 |
ՀՀ ԱՎԾ-ի Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման համար աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
1.0 |
1,502.1 |
ՀՀ ԱՎԾ-ի Գեղարքունիքի մարզային գործակալության Սևան քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
1.0 |
280.0 |
ՀՀ ԱՎԾ-ի Կոտայքի մարզային գործակալության Հրազդան քաղաքի վարչական շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
1.0 |
60.0 |
ՀՀ ԱՎԾ-ի Սյունիքի մարզային գործակալության Կապան քաղաքի վարչական շենքում բնական գազով աշխատող ջեռուցման համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
1.0 |
75.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.28 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
տարի |
տարի | |||||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||
Ս001 |
ԿՀ03 | |||||
Քանակական |
1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր) |
3 |
X | |||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
X |
8,669.6 | ||||
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը | ||||||
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝ | ||||||
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա |
Կիրառելի չէ | |||||
Ծախսային արդյունավետության բարելավման վրա |
Աշխատանքային պայմանների բարելավման միջոցով քաղաքականության մշակման և համակարգման ծառայությունների արդյունավետության բարձրացում | |||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |