Գլխավոր տեղեկություն
Номер
N 1285-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.09.2011
Дата вступления в силу
14.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1285-Ա

 

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության 2010 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2010 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է` 2 665 444 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարման գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. սեպտեմբերի 13
Երևան