ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1283-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1088-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՄԱԿ‑ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև Հայաստանի ականազերծման ծրագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության կողմից համագործակցող մարմին նշանակելու մասին» N 1088-Ա որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը» բառերը փոխարինել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|