Գլխավոր տեղեկություն
Номер
N 222-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.09.2011-01.12.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.23/17(820) Հոդ.308
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2011
Дата вступления в силу
24.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2011 թվականի N 222-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի 06 ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` ապրանքների ամբողջ ծավալով ձեռքբերման վերջնաժամկետը սահմանելով 2011 թվականի սեպտեմբերի 30-ը:

(1-ին կետը փոփ. 17.06.11 N 814-Ն, 01.09.11 N 1263-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 15
Երևան