ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 845-Ա
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ Լ. ՍԻՄՈՆՅԱՆԻ` ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2011 թվականի սեպտեմբերի 17-ին Լատվիայի Հանրապետության Սեյմի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Լատվիայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 15-18-ը, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Լ. Սիմոնյանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 14-18-ը Ռիգա (Լատվիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|