Գլխավոր տեղեկություն
Номер
N 1254-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.14/52(855) Հոդ.1326
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.09.2011
Дата вступления в силу
15.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2011 թվականի N 1254-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածի N 4 ցուցակում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) ցուցակից հանել «Արծաթի, բարիումի, կալցիումի, կապարի, կադմիումի, կալիումի, նատրիումի, ցինկի, սնդիկի ցիանիդներ», «Կապտաթթու», «Քլորպիկրին» և «Ֆենոլ» բառերը.

2) «Ծծմբաթթու» բառը փոխարինել «Ծծմբական թթու» բառերով.

3) ցուցակից հանել «Քլորաջրածնական թթու» բառերը.

4) ցուցակը «Անտրանիլաթթու» բառից առաջ լրացնել «Աղաթթու» բառով.

5) «1-Ֆենիլ-2-պրոպանոն» բառերը փոխարինել «Ֆենիլացետոն» բառով.

6) ցուցակը «Իզոսաֆրոլ» բառից հետո լրացնել «Լիզերգինային թթու» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 6
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան