Գլխավոր տեղեկություն
Номер
N 846-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2011
Дата вступления в силу
09.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 846-Ա

 

ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-25-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 1. Քիմիական զենքի մասին կոնվենցիայի իրագործմանը նվիրված Հայաստանի Հանրապետության Քիմիական զենքի մասին կոնվենցիայի ազգային մարմնում ընդգրկված գերատեսչությունների համար աշխատաժողով անցկացնելու նպատակով Քիմիական զենքի արգելման կազմակերպության պատվիրակության (3 մարդ)` 2011 թվականի սեպտեմբերի 21-25-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 487500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 2. Ընդունել ի գիտություն, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության պատվիրակության անդամների կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 8
Երևան