Գլխավոր տեղեկություն
Номер
N 1265-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2011
Дата вступления в силу
09.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2011 թվականի N 1265-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՅՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 674 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «01. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերից պետական սեփականություն հանդիսացող մեկ 3-սենյականոց բնակարան դասել պաշտոնական (ծառայողական) բնակարանների շարքը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումն ապահովելու և այն, որպես ծառայողական բնակարան, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանին հատկացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 8
Երևան