ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1526-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1080-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1080-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» և «Շիրակացու ճեմարան» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպելու մասին» N 1080-Ա որոշման 6-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «վեցամսյա ժամկետում» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|