ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1267-Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2011 թվականին Երևանի օրը բացառության կարգով նշվելու է սեպտեմբերի 21-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 9
Երևան