Գլխավոր տեղեկություն
Номер
N 411-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.10.03/23(406) Հոդ.367
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
07.09.2011
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
07.09.2011
Дата вступления в силу
01.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011431

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

7 սեպտեմբերի 2011 թ.
ք. Երևան

N 411-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 1.1 կետի «առևտրային հաշվառքի սարքի (կայանի) միտումնավոր խախտում», «հավատարմագրված անձ» և «գազի միջին օրական ծախս» պարբերությունները։

2) Կանոնների 1.1 կետը լրացնել «Չափագիտական մարմին» նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Չափագիտական մարմին` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.»:

3) Կանոնների 1.1 կետում «առևտրային հաշվառքի սարք (կայան)», «հսկիչ հաշվառքի սարք (կայան)» և «առևտրային հաշվառքի սարքի (կայանի) խախտում» պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.

«առևտրային հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված և վկայագրված (կնքված) գազի ծախսի հաշվառքի սարք (կայան), որի միջոցով կատարվում է մատակարարված գազի քանակի առևտրային հաշվառումը: Առևտրային հաշվառքի սարքի (կայանի) տվյալները ամրագրվում են գազամատակարարման պայմանագրում.

հսկիչ հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված և վկայագրված (կնքված) գազի ծախսի հաշվառքի սարք (կայան), որի միջոցով առևտրային հաշվառքի սարքի (կայանի) խախտման դեպքում կատարվում է մատակարարված գազի քանակի առևտրային հաշվառումը: Հսկիչ հաշվառքի սարքի (կայանի) տվյալները ամրագրվում են գազամատակարարման պայմանագրում.

առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի ամբողջականության խախտումը, մեխանիկական վնասվածքները, առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, դրանց կեղծված կամ վնասված լինելը, ինչը, համաձայն Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացության հանգեցրել կամ կարող էր հանգեցնել բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման: Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը պետք է ներառի նաև առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը` արտահայտված տոկոսներով, բացառությամբ այն դեպքերի, երբ դա տեխնիկապես հնարավոր չէ»:

4) Կանոնների 4-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ, ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Բազմաբնակարան շենքերի բնակիչների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց բնակարաններից դուրս: Առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց սեփականության տարածքից դուրս: Ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերի տեղակայման կետը սահմանվում է միացման պայմանագրով, որը ամրագրվում է նաև Պայմանագրում:

4.2. Առևտրային հաշվառքի սարքերի շահագործման (ներառյալ` ստուգաչափման, նորոգման և փոխարինման), իսկ բնակչության դեպքում՝ նաև առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման և տեղակայման ծախսերը կրում է մատակարարը, բացառությամբ սույն կանոնների 4.8 կետով սահմանված դեպքի:

4.3. Առևտրային կամ հսկիչ հաշվառքի սարքերը, ինչպես նաև դրանց արկղերը, կարող են կնքվել ինչպես մատակարարի, այնպես էլ բաժանորդի կողմից:

4.4. Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, հերթական կամ արտահերթ ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր ծանուցել բաժանորդին:

4.5. Բաժանորդն իրավասու է պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ: Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը կամ ստուգաչափմանը բաժանորդի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են առանց բաժանորդի ներկայության:

4.6. Մատակարարի կամ բաժանորդի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրա ապահավաքակցման դեպքում մատակարարը`

ա) սույն կանոնների 4.4 կետով սահմանված կարգով տեղեկացնում է բաժանորդին.

բ) կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են մատակարարը և բաժանորդը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին բաժանորդի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարը արձանագրությանը (ակտին) կցում է բաժանորդին ծանուցելու մասին գրությունը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.

գ) տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարք, որի տվյալներն ամրագրվում են Պայմանագրում: Կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերի՝ բացառությամբ RG տիպի առևտրային հաշվառքի սարքերի, ստուգաչափման դեպքում մատակարարն իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքը տեղակայում է ժամանակավոր՝ մինչև կազմակերպության առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը: Մատակարարի կողմից տեղադրվող առևտրային հաշվառքի սարքը պետք է համալրված լինի առնվազն 30 օր հիշողություն ունեցող գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով: Եթե կազմակերպության առևտրային հաշվառքի սարքը համալրված չէ գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով, ապա մատակարարն այն համալրում է իր միջոցներով:

4.7. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ կասկածի դեպքում իրականացվում է առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափումը կարող է իրականացվել ինչպես բաժանորդի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է մատակարարը՝ բացառությամբ սույն կանոնների 4.8 կետով սահմանված դեպքի: Մատակարարը պարտավոր է բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման վերաբերյալ գրավոր պահանջ ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել առևտրային հաշվառքի սարքը:

4.8. Բաժանորդը՝ երկու տարվա ընթացքում մատակարարին երկրորդ անգամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում, մատակարարին վճարում է կանխավճար՝ հետևյալ չափերով.

ա) ութ հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների դեպքում,

բ) երեսունվեց հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների դեպքում:

Եթե Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստվում է առևտրային հաշվառքի սարքի խախտում, ապա մատակարարը կանխավճարը հաշվի է առնում բաժանորդին հաշվարկային ամսվա համար ներկայացվելիք վճարման փաստաթղթում: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման համար մատակարարին վճարված ծառայության վճար և բաժանորդին չի վերադարձվում:

4.9. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդի ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկ: Գազի քանակի վերահաշվարկը կատարվում է սույն կանոնների 4.11, 4.12, 4.13 կետերի համաձայն: Վերահաշվարկված գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված գազի քանակի և առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա գազի սակագնի արտադրյալով:

Սույն կետը չի սահմանափակում մատակարարի կամ բաժանորդի իրավունքը` առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մյուս կողմից պահանջելու պատճառած վնասի հատուցում:

4.10. Մատակարարը պարտավոր է գազի արժեքի վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել բաժանորդին՝ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է չհամաձայնել վերահաշվարկի արդյունքին: Եթե բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկվի արդյունքին, ապա մատակարարի կողմից գազի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդը մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով:

Մատակարարը պարտավոր է բաժանորդի գրավոր առարկություններն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել դրանք և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել բաժանորդին՝ պարզաբանելով վերահաշվարկի արդյունքի վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված գազի արժեքը: Մատակարարը վերահաշվարկված (ճշգրտված) գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում: Մատակարարի և բաժանորդի համատեղ քննարկումների արդյունքում տարաձայնությունների առկայության դեպքում բաժանորդը վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա գազի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված գազի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում մատակարարն իրավունք չունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` մինչև վեճը Հանձնաժողովում լուծելը: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը՝ վեճը լուծելու դատական կարգով:

Եթե բաժանորդը սույն կետում սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա մատակարարը վերահաշվարկված գազի արժեքը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում:

4.11. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա է հսկիչ հաշվառքի սարք, բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն հսկիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված գազի քանակն ընդունվում է հավասար հսկիչ և առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված գազի քանակի տարբերությանը: Եթե մատակարարը և բաժանորդը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրը չեն գրանցել հսկիչ հաշվառքի սարքի ցուցմունքը, բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկ չի իրականացվում:

4.12. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, չեն բացակայում կամ կեղծված, կամ վնասված չեն առևտրային հաշվառքի սարքի կնիքները և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված է առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսը, ապա.

ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք= ՆՄօծ 

ԱՏօր1 Ս%

,

100

 

որտեղ`

Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր),

ՆՄօծ-ն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսն է, իսկ եթե այդ ժամանակահատվածում բաժանորդը ծախս չի ունեցել, ապա առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը հաջորդող ամսվա միջին օրական ծախսն է,

ԱՏօր1-ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի` եթե խախտումը հայտնաբերվել է մատակարարի կողմից, և 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի` եթե խախտումը հայտնաբերվել է բաժանորդի կողմից,

Ս%-ը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է.

բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք = Մօծ 

ԱՏօր2 Ս%

,

100 – Ս%

որտեղ`

ԱՏօր2-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի.

Մօծ-ն բաժանորդի միջին օրական ծախսն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Մօծ 

Հգք1

,


Տօր

 

որտեղ`

Հգք1-ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր),

Տօր-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով:

4.13. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսը կամ բացակայել են, կամ կեղծված, կամ վնասված են եղել առևտրային հաշվառքի սարքի կնիքները և, ըստ մատակարարի, դրանք հանգեցրել են բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման, ապա՝

ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք = ԱՏօր1 ՆՄօծ - Հգք2,

որտեղ՝

Հգք2-ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր).

բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք= ԱՏօր2 Ժէճ 0.5Qmax,

 

որտեղ`

Ժէճ-ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի ծախս ունեցած ժամերի միջին օրական քանակն է, որը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Եթե առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածը գերազանցում է 30 օրը, ապա առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալները դիտարկվում են առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող 30 օրերի համար: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի բացակայության կամ վնասման դեպքում Ժէճ մեծությունն ընդունվում է հավասար 12-ի.

Qmax-ն տվյալ առևտրային հաշվառքի սարքի ժամային առավելագույն անձնագրային թողունակությունն է:

4.14. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ Չափագիտական մարմնի եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի խախտումը ըստ մատակարարի պայմանավորված է բաժանորդի միտումնավոր գործողություններով, և դա առևտրային հաշվառքի սարքի խախտման առաջին դեպքն է վերջին երկու տարիների ընթացքում, մատակարարն իրավունք ունի բաժանորդից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված գազի արժեքի չափով: Բաժանորդի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում: Բաժանորդի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում մատակարարը վեճը լուծում է դատական կարգով: Մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:

Միևնույն բաժանորդի մոտ երկու տարվա ընթացքում առևտրային հաշվառքի սարքի 1-ից ավելի խախտում հայտնաբերելու դեպքում, երբ Չափագիտական մարմնի եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքերը ըստ մատակարարի պայմանավորված են եղել բաժանորդի միտումնավոր գործողություններով, մատակարարն իրավունք ունի վերահաշվարկված գազի արժեքի չափով հաշվարկելու տույժ և այն հաշվի առնել վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում: Այդ դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը՝ հաշվարկած տույժը՝ կազմակերպությունների դեպքում սույն կանոնների 6-րդ գլխով, իսկ բնակչության դեպքում` սույն կանոնների 8-րդ գլխով սահմանված կարգով չվճարելու համար: Մատակարարի հաշվարկած տույժին չհամաձայնելու դեպքում բաժանորդը վեճը լուծում է դատական կարգով:

4.15. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ փաստվել է, որ դա պայմանավորված է մատակարարի գործողություններով, ապա մատակարարը բաժանորդին վճարում է տույժ` հաշվարկային ամսվա համար ներկայացվելիք վճարման փաստաթղթում ձևակերպելով կանխավճար վերահաշվարկված գազի արժեքի չափով:»:

5) Կանոնների 6.9 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.9 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում գազի արժեքը վերահաշվարկվում է սույն կանոնների 4-րդ գլխով սահմանված կարգով: Մատակարարը և ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունները իրավունք ունեն Պայմանագրում ամրագրելու իրենց շահերը հավասարակշռող գազի քանակի վերահաշվարկի այլ կարգ՝ սույն կանոնների 4.13 կետի բ) ենթակետում սահմանված դեպքի համար: Կողմերի համաձայնության չգալու դեպքում գործում է սույն կանոնների 4.13 կետի բ) ենթակետը»:

6) Կանոնների 8.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8.4 Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում գազի քանակը վերահաշվարկվում է սույն կանոնների 4-րդ գլխով սահմանված կարգով:»:

7) Կանոնների 8.8 կետում նշված «6.9» թիվը փոխարինել «6.8» թվով:

8) Կանոնների 5.5 և 7.3 կետերի ե) ենթակետերը «սահմանված» բառից հետո լրացնել «կարգով և» բառերով, իսկ «մատակարարված» բառից հետո՝ «(վերահաշվարկված)» բառով:

9) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 5.5 կետի գ) և դ) ենթակետերը, 5.5.3, 5.5.4 և 5.6 կետերը:

10) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  13

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13.1. Սույն կանոնների 4.6 կետի գ) ենթակետը կիրառվում է.

ա) 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում,

բ) 2012 թվականի հուլիսի 1-ից սույն կետի ա) և գ) ենթակետերում չնշված տիպերի բնական գազի առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում,

գ) 2013 թվականի հունվարի 1-ից RG տիպի բնական գազի առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան