ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Աջափնյակ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2007 թվականի թիվ 156-Ն
քաղ. Երևան
ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2006 Թ. Հ. 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները՝
Աջափնյակ թաղային համայնքի ավագանին որոշում է`
Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2006 թվականի դեկտեմբերի 22-ի «Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի հաստատման մասին» հ. 266-Ն որոշման թիվ 1.5 կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար սահմանել 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ»:
Համայնքի ղեկավար՝ |
Ռ. Հովսեփյան |
Հավելված 1 Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2006 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 266-Ն որոշման |
1 |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՀՀ ԴՐԱՄ |
1.1. |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար |
|
1.1.1. |
հիմնական օբյեկտների համար |
|
ա) |
մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
75000 |
բ) |
201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
150000 |
գ) |
501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
250000 |
դ) |
1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
350000 |
1.1.2 |
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար |
|
ա) |
մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
15000 |
բ) |
20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
25000 |
1.2 |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով |
|
ա) |
չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն |
15000 |
բ) |
նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն |
|
բ.1) |
201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
150000 |
բ.2) |
501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
250000 |
բ.3) |
1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
350000 |
գ) |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն |
|
գ.1) |
մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
75000 |
գ.2) |
201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
150000 |
գ.3) |
501-1000 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
250000 |
գ.4) |
1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
350000 |
1.3 |
Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, |
25000 |
1.4 |
Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար |
|
ա) |
հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն |
80000 |
բ) |
ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն |
50000 |
1.5 |
Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար |
|
ա) |
գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար |
350000 |
բ) |
գյուղատնտեսական մթերքի համար օրական |
500 |
1.6 |
Համայնքի տարածքում ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար |
|
ա) |
շահումով խաղերի կազմակերպման համար |
500000 |
բ) |
բաղնիքների (սաունաների) համար |
200000 |
գ) |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
200000 |
1.7 |
Համայնքային և քաղ. կանոններին համապատասխան՝ ընտանի կենդանի պահելու համար |
500 |
1.8 |
Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար մեկ քառակուսի մետր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար |
|
ա) |
ակոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող |
2000 |
բ) |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող |
3500 |
գ) |
այլ արտաքին գովազդի համար |
1500 |
դ) |
դատարկ գովազդային վահանակների համար |
1200 |
1.9 |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար |
1000 |
Համայնքի ղեկավար՝ |
Ռ. Հովսեփյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|