ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Աջափնյակ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2007 թվականի թիվ 156-Ն
քաղ. Երևան
ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2006 թ. ԹԻՎ 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի, մանրածախ առևտրի կենտրոնում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150.000 - 200.000 դրամ, որի վերին սահմանը թաղային համայնքներում կարող է լինել 1.75 անգամ ավելի (Լր. ՀՕ-133-Ն, ՀՀՊՏ N 19 (543), 11.04.2007թ., հոդված 10, կետ 11) և հաշվի առնելով համայնքի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկման բաժնի պետ Ա. Մելիքսեթյանի 06.06.2007թ. թիվ ԵԼ-21 զեկուցագիրը`
Աջափնյակ թաղային համայնքի ավագանին որոշում է`
Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ:
Թաղապետ` |
Ռ. Հովսեփյան |