ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 931-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 1-Ի ԵՐԵՎԱՆ-ԱՇՏԱՐԱԿ, ԵՐԵՎԱՆ-ԱՐԱՐԱՏ ԵՎ ՏՐԱՆՇ 2-Ի ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 1-ի Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ և տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում իրականացնել նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 931-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Է. Բարսեղյան |
- ՀՀ Արարատի մարզպետ |
Ս. Սահակյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետ |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի |
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ֆ. Բաշոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի |
Ա. Վանյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության |
Ռ. Սարուխանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի |
Ս. Գլեչունց |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի |
Ա. Գևորգյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական |
Կ. Բադալյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-Հարավ |
Հ. Քոչինյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի |
Հ. Գյուլզադյան |
- Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի |
Գ. Արշակյան |
- «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական |
Է. Մարտիրոսյան |
- «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Բեզոյան |
- «Ճանապարհ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Ասատրյան |
- «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Գասպարյան |
- «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|