ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2007 թվականի թիվ 63-Ն
քաղ. Երևան
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 19-րդ կետի, 34 հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, 60 հոդվածի պահանջների.
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանին որոշում է`
2007 թ. հունվարի 1-ից Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Կռունկ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող աղբահանության դիմաց յուրաքանչյուր անձի համար սահմանել ամսական 150 (հարյուր հիսուն) դրամ։
Թաղապետ՝ |
Ա. Գրիգորյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|