ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1439-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի.
3) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 2-րդ կետից հանել «կամ ոլորտների» բառերը,
բ. 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ձևը,» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը,» բառերով,
գ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ազգանունը,» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,» բառերով,
դ. N 1 ձևի առաջին տողը լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,
ե. N 2 ձևի երկրորդ տողում «Սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը» բառերով.
4) կարգի N 5 ձևում`
ա. առաջին տողը լրացնել «կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը» բառերով.
բ. հանել «Սոցիալական քարտի համարը» տողը.
5) կարգի N 6 ձևում`
ա. առաջին տողը լրացնել «կազմակերպության անվանումը» բառերով,
բ. հանել «Սոցիալական քարտի համարը» տողը,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
«4) Պետական տուրքի վճարման անդորրագիրը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1439-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ
______________________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և որակավորված մասնագետի անձնագրի տվյալները)
________________________________________________________________
(գործունեության ոլորտը)
_______________________________________________
(տալու ամսաթիվը)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ | |
__________________________ |
|
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ _______________ | __________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|