«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 սեպտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011423
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 օգոստոսի 2011 թ. |
թիվ 227-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2011 թվականի հոկտեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Խաչքարեր» հուշադրամների շարքից «Կեչառիս», «Սանահին», «Գոշավանք», «Գնդեվանք», «Սբ. Էջմիածնի Մայր Տաճար» և «Նորավանք» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. օգոստոսի 31 |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 30-ի թիվ 227-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. «Կեչառիսի վանք» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Կեչառիսի վանք» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Կեչառիսի վանական համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Կեչառիսի վանական համալիրը: Ձախ եզրագծով «ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» և աջ եզրագծով` «KECHARIS MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերությունում:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Քաշը | 25 գ |
Չափը | 27x47 մմ |
Որակը | չշրջանառելի (հնաձև) |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տպաքանակը | մինչև 2500 հատ |
1.1 «Կեչառիսի վանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
2. «Սանահինի վանք» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Սանահինի վանք» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Սանահինի վանքում գտնվող խաչքարի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Սանահինի վանքը: Ձախ եզրագծով «ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» և աջ եզրագծով` «SANAHIN MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերությունում:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Քաշը | 25 գ |
Չափը | 27x47 մմ |
Որակը | չշրջանառելի (հնաձև) |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տպաքանակը | մինչև 2500 հատ |
2.1 «Սանահինի վանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
3. «Գոշավանք» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Գոշավանք» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է`«1000 դրամ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Գոշավանքի համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Գոշավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ԳՈՇԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «GOSHAVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերությունում:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Քաշը | 25 գ |
Չափը | 27x47 մմ |
Որակը | չշրջանառելի (հնաձև) |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տպաքանակը | մինչև 2500 հատ |
3.1 «Գոշավանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
4. «Գնդեվանք» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Գնդեվանք» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Գնդեվանքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Գնդեվանքը: Ձախ եզրագծով «ԳՆԴԵՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «GNDEVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերությունում:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Քաշը | 25 գ |
Չափը | 27x47 մմ |
Որակը | չշրջանառելի (հնաձև) |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տպաքանակը | մինչև 2500 հատ |
4.1 «Գնդեվանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
5. «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Սբ. Էջմիածնի վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Ձախ եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ IX ԴԱՐ» և աջ եզրագծով` «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN MONASTERY IX CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերությունում:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Քաշը | 25 գ |
Չափը | 27x47 մմ |
Որակը | չշրջանառելի (հնաձև) |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տպաքանակը | մինչև 2500 հատ |
5.1 «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
6. «Նորավանք» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Խաչքարեր» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Նորավանք» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին կենտրոնում ներդրված է Նորավանքի համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Նորավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ՆՈՐԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» և աջ եզրագծով` «NORAVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքևում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամը հատվել է Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերությունում:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Քաշը | 25 գ |
Չափը | 27x47 մմ |
Որակը | չշրջանառելի (հնաձև) |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տպաքանակը | մինչև 2500 հատ |
6.2 «Նորավանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|