Գլխավոր տեղեկություն
Номер
N 1095-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.08.17/48(851) Հոդ.1197
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.08.2011
Дата вступления в силу
18.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2011 թվականի N 1095-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 07 ծրագրի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 և «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածներով նախատեսված համապատասխանաբար 74000.0 և 3000.0 հազ. դրամ նախահաշվային արժեքներով աշխատանքները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 9
Երևան