ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2011 թվականի N 1195-Ա
ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող` «Հանրապետության հրապարակ» մետրոպոլիտենի կայարանին հարակից տարածքում` միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց կառուցելու նպատակով առանց մրցույթի, 99 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 5853.25 քառ. մետր մակերեսով 01-006-147-026 կադաստրային ծածկագրով հողամասը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|