Գլխավոր տեղեկություն
Номер
N 1003-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (27.10.2011-03.08.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2011
Дата вступления в силу
27.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2011 թվականի N 1003-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` համակարգել Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքները և եռամսյա պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հոկտեմբերի 26-ի N 1003-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Վարդանյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային
  խմբի ղեկավար)
 

Լ. Շահվերդյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
  տեղակալ
 

Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
 

Ե. Աթայան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
  բնակարանային քաղաքականության և կոմունալ
  ենթակառուցվածքների վարչության պետ
 

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության
  աշխատակազմի տեղական ինքնակառավարման
  վարչության պետ
 

Ա. Եգանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր
  և միջին ձեռնարկատիրության վարչության պետ
 

Ա. Հայրապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
 մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
 

Ա. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
  աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ
 

Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
   բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության
  վարչության պետ
 

Կ. Խտրյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
  իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ
 

Ա. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առնընթեր անշարժ գույքի կադաստրի
  պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական
  վարչության պետ
 

Ն. Բաղդասարյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
  սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության
  բաժնի պետ (համաձայնությամբ)
 

Գ. Սարոյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
  իրավաբանական բաժնի պետ
 

Ս. Սրապյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
   բնակարանային քաղաքականության և կոմունալ
   ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի
   կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի
   պետ (քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան