Գլխավոր տեղեկություն
Номер
N 1197-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.08.31/50(853) Հոդ.1273
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.2011
Дата вступления в силу
10.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1197-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1487-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 118-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«118. Կենսաթոշակային ֆոնդերի կառուցվածքը սահմանափակվում է`

1) մեկ թողարկողի և նրա հետ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի նրանց թողարկած արժեթղթերի ընդհանուր ծավալի 10 տոկոսը բաժնետոմսերի, 60 տոկոսը՝ պարտատոմսերի համար.

2) մեկ թողարկողի արժեթղթերում նույն ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 10 տոկոսը, իսկ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում նույն ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 15 տոկոսը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 25
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան