ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2006 թվականի N 2-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2006 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18 կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8, 10 հոդվածներով՝
Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի վարչական տարածքում 2006թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն 1, 2 հավելվածների:
2. Առաջարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ղեկավարին (Ա. Գրիգորյան) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու հրապարակումը:
Համայնքի ղեկավար՝ |
Ա. Գրիգորյան |
Հավելված 1
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2006 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/հ |
Տեղական տուրքի անվանումը |
Դրույքաչափը |
1. |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար |
|
ա |
հիմնական օբյեկտների համար |
|
մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
75000 | |
բ |
201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
150000 |
գ |
501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
250000 |
դ |
1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
350000 |
2. |
Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար |
|
ա |
մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
15000 |
բ |
20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
25000 |
3. |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շին. թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով. |
|
ա |
չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն |
15000 |
բ |
բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներից նախատեսվում է նաև կցակառույցների, վերակառույցների շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության, ապա, բացի սույն կետի ա ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով |
|
գ |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա սույն օրենքի իմաստով այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը |
|
4. |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար |
25000 |
5. |
Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար |
|
ա |
հիմնական շինությունների ներսում |
60000 |
բ |
ոչ հիմնական շինությունների ներսում |
60000 |
6. |
Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար |
|
ա |
գազի համար |
|
բ |
բենզինի և վառելայուղային նյութերի համար՝ ընթացիկ տարվա համար |
480000 |
գ |
գյուղատնտեսական մթերքի համար՝ յուրաքանչյուր օրվա համար |
500 |
7. |
Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար |
|
ա |
խաղատների համար |
500000 |
բ |
շահումով խաղերի կազմակերպման համար |
500000 |
գ |
բաղնիքների (սաունաների) համար |
500000 |
դ |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
200000 |
8. |
Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է. |
|
ա |
ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
4000 |
բ |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
10000 |
գ | այլ արտաքին գովազդի համար |
3000 |
9. |
Ընթացիկ տարվա համար համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար |
1000 |
(Հավելվածը խմբ. 28.02.06 թիվ 68-Ն)
Հավելված 2
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2006 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/հ |
Տեղական վճարների անվանումը |
Դրույքաչափը |
1. |
Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10000 |
2. |
Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների փոխհատուցման վճար |
15000 |
3. |
Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար |
15000 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.02.2006, թիվ 68-Ն | 06.05.2006, N 2-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|