Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.05.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2006.02.08/1(20) Հոդ.4
Принят
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի
Дата принятия
09.01.2006
Подписан
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ
Дата подписания
09.01.2006
Дата вступления в силу
18.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունվարի 2006 թվականի N 2-Ն
քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2006 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18 կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8, 10 հոդվածներով՝

Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի վարչական տարածքում 2006թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն 1, 2 հավելվածների:

2. Առաջարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ղեկավարին (Ա. Գրիգորյան) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու հրապարակումը:

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Գրիգորյան

Հավելված 1

ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2006 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հ/հ

Տեղական տուրքի անվանումը

Դրույքաչափը
(ՀՀ դրամ)

1.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար

 

ա

հիմնական օբյեկտների համար

 
 

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000

բ

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

գ

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

դ

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

2.

Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

 

ա

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

15000

բ

20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

25000

3.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շին. թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով.

 

ա

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

15000

բ

բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներից նախատեսվում է նաև կցակառույցների, վերակառույցների շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության, ապա, բացի սույն կետի ա ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով

 

գ

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա սույն օրենքի իմաստով այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը

 

4.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար

25000

5.

Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար

 

ա

հիմնական շինությունների ներսում

60000

բ

ոչ հիմնական շինությունների ներսում

60000

6.

Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար

 

ա

գազի համար

 

բ

բենզինի և վառելայուղային նյութերի համար՝ ընթացիկ տարվա համար

480000

գ

գյուղատնտեսական մթերքի համար՝ յուրաքանչյուր օրվա համար

500

7.

Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար

 

ա

խաղատների համար

500000

բ

շահումով խաղերի կազմակերպման համար

500000

գ

բաղնիքների (սաունաների) համար

500000

դ

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

200000

8.

Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է.

 

ա

ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

4000

բ

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

10000

 գ այլ արտաքին գովազդի համար

3000

9.

Ընթացիկ տարվա համար համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար

1000

(Հավելվածը խմբ. 28.02.06 թիվ 68-Ն)

Հավելված 2

ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2006 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հ/հ

Տեղական վճարների անվանումը

Դրույքաչափը
(ՀՀ դրամ)

1.

Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

10000

2.

Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների փոխհատուցման վճար

15000

3.

Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար

15000