ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2009 թվականի N 788-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաuտատել`
1) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 21.01.10 N 37-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 17 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:
1.1. Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննումը շինարարական գործունեության այն տեսակն է, որն ապահովում է օբյեկտների շինարարության, շինանյութերի, ջրամատակարարման աղբյուրների տարածքների (շրջանի, տեղամասի, շինհրապարակի, ուղեգծի) բնական և տեխնածին պայմանների համալիր ուսումնասիրությունները, շրջակա միջավայրի հետ տվյալ օբյեկտների փոխազդեցության կանխատեսման կազմումը, դրանց ինժեներական պաշտպանվածության և բնակչության կյանքի անվտանգ պայմանների հիմնավորումը: Շինարարության համար կատարված ինժեներական հետազննումների նյութերի հիման վրա իրականացվում է շենքերի և շինությունների շինարարության, այդ թվում` ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, օբյեկտների շահագործման և լուծարման մինչնախագծային, նախագծային և աշխատանքային փաստագրերի, ինչպես նաև տնտեսական, տեխնիկական, սոցիալական և էկոլոգիական տեսակետից նպատակահարմար հիմնավորված նախագծային լուծումների հանձնարարականների մշակում:
(1.1 կետը լրաց. 10.03.11 N 234-Ն)
2. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Ինժեներական հետազննման լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:
4. Լիցենզիան տրվում է անժամկետ:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`
1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան ինժեներական հետազննման գործունեության իրականացում.
2) հայտատուի կողմից ներկայացված համապատասխան բարձրագույն կրթություն և ինժեներական հետազննման մասնագիտական որակավորում կամ վերջին հինգ տարվա ընթացքում ինժեներական հետազննման գործունեության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող` ըստ հետևյալ մասնագիտությունների, առնվազն մեկ մասնագետի առկայություն`
ա. երկրաբանություն կամ երկրաբանություն, օգտակար հանածոների հետախուզում և մշակում, կամ հողաբարելավում և հողային կադաստր, կամ հողաշինարարություն և հողային կադաստր,
բ. հիդրոինժեների կամ ջրօգտագործում և կոյուղի, կամ ջրային համակարգերի շինարարություն և շահագործում, կամ հիդրոտեխնիկ կամ ջրօդերևութաբանություն,
գ. գեոդեզիա կամ գեոդեզիա և հողաբարելավում կամ տեխնիկ գեոդեզիստ:
3) ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ապահովված լինի (սեփականության կամ օգտագործման իրավունքով) հորատացման տեխնիկայով, հողային շերտերի, ապարների կարծրության տեսակը որոշող լաբորատոր և գեոդեզիական սարքավորումներով.
4) որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին:
(5-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 10.03.11 N 234-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. (պարբերությունն ուժը կորցրել է 10.03.11 N 234-Ն)
գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)
դ. (պարբերությունն ուժը կորցրել է 10.03.11 N 234-Ն)
ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր),
զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,
ը. տեղեկություններ կազմակերպությունում առկա սարքերի, սարքավորումների մասին.
2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)
դ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)
ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր),
է. նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,
թ. տեղեկություններ առկա սարքերի, սարքավորումների մասին:
(6-րդ կետը փոփ. 10.03.11 N 234-Ն, լրաց., փոփ. 06.10.11 N 1407-Ն)
6.1. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(6.1 կետը լրաց. 10.03.11 N 234-Ն)
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
8. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:
10. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի
Գրանցման համարը |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
_________________________________________________________
(պետական գրանցման համարը)
_________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝
ինժեներական հետազննում `
__________________________________________________________
(գործունեության տեսակը)
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
Հայտին կցվում են՝
1) (1-ին կետն ուժը կորցրել է 10.03.11 N 234-Ն)
2) (2-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 10.03.11 N 234-Ն)
4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին ձև N 3 (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն).
5) նախկինում իրականացված աշխատանքների ցանկը ձև N 4.
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
7) առկա սարքերի, սարքավորումների ցանկը:
_______________ |
_______________ |
_______________ |
(դիմողի պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 200 թ.
|
Հայտն ընդունված է ____ __________ 200 թ. |
Ընդունող ______________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, 10.03.11 N 234-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1407-Ն)
Ձև N 2
Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի |
Գրանցման համարը |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ևսոցիալական քարտի համարը)
_________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները )
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝
ինժեներական հետազննում `
__________________________________________________________
(գործունեության տեսակը)
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
Հայտին կցվում են՝
1) անձնագրի պատճենը.
2) (2-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 10.03.11 N 234-Ն)
4) (2-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1407-Ն)
5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին ձև N 3.
6) անձի մասնագիտական որակավորումը հավասըող փաստաթղթերի պատճենը.
7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը ձև N 4.
8) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
9) առկա սարքերի, սարքավորումների ցանկը:
_______________ |
_______________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 200 թ.
Կ.Տ. |
Հայտն ընդունված է ____ __________ 200 թ. |
Ընդունող ______________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(Ձևը փոփ. 10.03.11 N 234-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1407-Ն)
Ձև N 3
Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի |
ՏՎՅԱԼՆԵՐ ______________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
NN |
Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը |
Կրթությունը |
Մասնագի- |
Լրացուցիչ տվյալներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
__________________________________ |
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը) |
_____ _______________ 200 թ.
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Ձև N 4
Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգի
________________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_________________________________________________________
(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN |
Աշխատանքի ծառայության անվանումը |
Կատարման ժամկետը |
Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները, համապատասխան կնիքը) |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
______________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)
__
___ _____________ 200 թ.
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 788-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ
ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
________________________
(լիցենզիայի համարը)
Տրված է _________________________________________________
(լիցենզիան տալու oրը, ամիuը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն
_______________________________________________________
ու գտնվելու վայրը, իuկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ | ____________________ |
(uտորագրությունը, անունը, ազգանունը) | |
Կ.Տ. |
(Հավելվածը փոփ. 06.10.11 N 1407-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |