ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2011 թվականի N 979-Ա
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ԿՐԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանին 2011 թվականի հոկտեմբերի 18-22-ը գործուղել Կրակով (Լեհաստանի Հանրապետություն)` Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի և Ա. Աֆրիկյանի՝ Կրակով գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպական միության 2013 թվականի ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կրակով գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|