ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1417-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 482-Ն որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1.12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 1.25-րդ կետի 1-ին, 1.29-րդ կետի 4-րդ, 1.30-րդ կետի 4-րդ, 1.37-րդ կետի 1-ին, 3-րդ, 1.39-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 1.40-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 1.41-րդ կետի 4-րդ, 1.42-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 1.43-րդ կետի 4-րդ, 2.41-րդ կետի 4-րդ, 2.44-րդ կետի 4-րդ, 2.45-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 2.46-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 2.47-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 2.48-րդ կետի 1-ին, 4-րդ, 2.49-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ սյունակներից հանել «կամ TWM» բառերը.
3) 1.35-րդ կետի 5-րդ սյունակում «2012» թիվը փոխարինել «2014» թվով.
4) 1.36-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 1.46-րդ կետի 4-րդ, 2.39-րդ կետի 4-րդ, 2.40-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ սյունակներում «կամ TWM» բառերը փոխարինել «և TWM» բառերով.
5) 1.36-րդ, 1.46-րդ կետերի 6-րդ սյունակները լրացնել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» բառերով.
6) 2.41-րդ, 2.48-րդ կետերի 6-րդ սյունակներից հանել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|