Գլխավոր տեղեկություն
Номер
N 1415-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2011-06.06.2024)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.10.19/57(860) Հոդ.1452
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2011
Дата вступления в силу
20.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1415-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) կարգի 2-րդ կետից հանել «կամ ոլորտների» բառերը.

2) կարգի 9-րդ կետի`

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ձևը,» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը,» բառերով,

բ. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ազգանունը,» բառից հետո լրացնել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,» բառերով.

3) կարգի N 1 ձևի առաջին տողը լրացնել «, պետական գրանցման համարը» բառերով.

4) կարգի N 2 ձևի երկրորդ տողում «Սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը» բառերով.

5) կարգի N 5 ձևում`

ա. առաջին տողը լրացնել «կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը» բառերով,

բ. հանել «Սոցիալական քարտի համարը» տողը.

6) կարգի N 6 ձևում`

ա. առաջին տողը լրացնել «կազմակերպության անվանումը» բառերով,

բ. հանել «Սոցիալական քարտի համարը» տողը,

գ. ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

«4) պետական տուրքի վճարման անդորրագիրը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 11
Երևան