Գլխավոր տեղեկություն
Номер
N 1414-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2011-06.06.2024)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.10.19/57(860) Հոդ.1451
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2011
Дата вступления в силу
20.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1414-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 774-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ձևը,» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը,» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը.

3) 10-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ազգանունը,» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերությունները.

5) N 1 ձևում`

ա. երկրորդ տողում «հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը փոխարինել «պետական գրանցման համարը» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը,

գ. 4-րդ կետը «մասնագետների մասին» բառերից հետո լրացնել «N 3 ձև» բառերով, իսկ «գրքույկ» բառից հետո` «, աշխատանքային պայմանագիր» բառերով.

6) N 2 ձևում`

ա. «հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 4-րդ կետերը,

գ. 5-րդ կետը «մասնագետների մասին» բառերից հետո լրացնել «N 3 ձև» բառերով,

դ. 7-րդ կետը «ցանկը» բառից հետո լրացնել «N 4 ձև» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 11
Երևան