Basic information
Number
N 70-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (04.02.2015-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
03.02.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.02.2015
Effective date
04.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2015 թվականի N 70-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 923-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1064-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, տեքստում և հավելվածում «լեզվաբանական» բառը փոխարինել «լեզվահասարակագիտական» բառով.

2) որոշման հավելվածի՝

ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ.Հովսեփյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ» բառերով, իսկ «Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ» բառերը՝ «Գ. Եղինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ» բառերով,

գ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Է. Սարգսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Հովսեփյան  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մագիստրատուրայի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների բաժնի 1-ին կուրսի ուսանող» բառերով, «Մ. Սողոյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը՝ «Ա. Բեժանյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով, իսկ «Ա. Պետրոսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մագիստրատուրայի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների բաժնի 1-ին կուրսի ուսանող» բառերը՝ «Տ. Սարգսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 3

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation