Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 106
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.01.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2007.12.28/20(53) Հոդ.36
Принят
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Дата принятия
14.12.2007
Подписан
Շենգավիթ համայնքի թաղապետ
Дата подписания
14.12.2007
Дата вступления в силу
07.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Շենգավիթ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 106

քաղ. Երևան

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2008 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետը՝

Շենգավիթ թաղային համայնքի ավագանին որոշում է`

Հաստատել Շենգավիթ համայնքում 2008 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

 

Համայնքի ղեկավար

Ս. Հովհաննիսյան

 

 

Հավելված

Շենգավիթ համայնքի ավագանու

2007 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 106 որոշման

 

ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

I.

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

ԴՐՈՒՅՔԱ-ՉԱՓԸ
ՀՀ ԴՐԱՄ

ԺԱՄԱՆԱ-ԿԱՀԱՏ-ՎԱԾԸ

1.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար

   

1.1

հիմնական օբյեկտների համար

   

ա)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

60000

 

բ)

սույն աղյուսակի 1.1 կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար

   

բա)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

120000

 

բբ)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

200000

 

բգ)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

 

1.2

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

   

ա)

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

15000

 

բ)

20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

25000

 

2.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով

   

ա)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստոր-գետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

15000

 

բ)

նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա բացի սույն հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերի, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1-ին կետով սահմանված դրույքաչափերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքի գործառնական նշանակության փոփոխության մասով

   

գ)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են 1-ին կետով սահմանված դրույքաչափերը

   

3.

Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար

10000

 

4.

Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար

   

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվության համար

20000

եռամսյա-կային

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվության համար

10000

եռամսյա-կային

5.

Համայնքի տարածքում՝

   

ա)

բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար՝

350

օրական

բ)

հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի, մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար

240000

տարեկան

գ)

այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքի կամ ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար

15000

եռամսյա-կային

դ)

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի
8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար

50000

տարեկան

6.

Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար

   

ա)

առևտրի օբյեկտների համար

50000

տարեկան

բ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

100000

տարեկան

գ)

բաղնիքների (սաունաների) համար

200000

տարեկան

դ)

խաղատների կազմակերպման համար

500000

տարեկան

ե)

շահումով խաղերի կազմակերպման համար

250000

տարեկան

զ)

վիճակախաղերի կազմակերպման համար

150000

տարեկան

7.

Համայնքային և քաղ. կանոններին համապատասխան՝ ընտանի կենդանի պահելու համար

0

 

8.

Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի համար՝

   

ա)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

3000

ամսական

բ)

ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2000

ամսական

գ)

այլ արտաքին գովազդի համար

1000

ամսական

դ)

յուրաքանչյուր դատարկ գովազդային վահանակի համար

1000

ամսական

9.

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար

2000

 

II.

Տեղական վճարներ

   

1.

Համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

10000

 

2.

Տեղական ինքնակառավարման մարմնի տնօրինման և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

10000

 

3.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար

5000