Գլխավոր տեղեկություն
Номер
N 1090-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.08.2011
Дата вступления в силу
10.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1090-Ա

 

«ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՄՈՒՇ-2 ԹԱՂԱՄԱՍԻ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում անցկացված «Ռուսաստանի Դաշնության վարկային միջոցների հաշվին Գյումրի քաղաքում Մուշ-2 թաղամասի նոր դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերում» մրցույթի արդյունքները` համատեղ գործունեության պայմանագրով (կոնսորցիումով) «Ախուրյանի Կոոպշին», «Մ և ԱԱ», «Ռուսլան Համբարյան» սահմանափակ պատասխանատվությամբ, «Անդրեաս և ընկերներ» փակ բաժնետիրական ընկերությունները 1980492175 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 9
Երևան