Գլխավոր տեղեկություն
Номер
N 763-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.08.2011
Дата вступления в силу
11.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2011 թվականի N 763-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԱՐՎԵԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշումը`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածով սահմանված մարմինների ղեկավարներին`

1) որոշման հավելվածով սահմանված յուրաքանչյուր միջոցառման կատարման մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ըստ սահմանված ժամկետների.

2) որոշման հավելվածի ժամանակացույցով սահմանված շարունակական բնույթի միջոցառումների ընթացքի մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ մինչև 2011 թվականի հոկտեմբերի 30-ը, իսկ այնուհետև` երկամսյա պարբերականությամբ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` համակարգել որոշման հավելվածի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը, ամփոփել միջոցառումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը և պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Եվրոպական հանձնաժողով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 554-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 10
Երևան

 

 

 

  Հավելված 
 ՀՀ վարչապետի 2011 թ.
  օգոստոսի 10-ի N 763-Ա
 որոշման

 

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԱՐՎԵԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Հիմնական գերակայությունները

Իրականացվելիք միջոցառումները

Պատասխանատու մարմինը

Ժամկետը

1

2

3

4

Առևտրի տեխնիկական խոչընդոտներ (ԱՏԽ)

1. Օրենսդրական դաշտի հետ կապված՝
ա. մշակել, ընդունել, իրականացնել կառավարական ծրագիր՝ տեխնիկական կանոնակարգումների և արդյունաբերական արտադրանքների ստանդարտների ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ԵՄ acqսis մոտարկման նպատակով, ինչպես նշված է ԳՀՀ-ում և ԵՀՔ գործողությունների ծրագրում, կենտրոնանալով, մասնավորապես, արտադրանքի անվտանգության և որակի ապահովման ԵՄ-ի օրենսդրության վրա.
բ. նշված ծրագրի մշակման և իրագործման շրջանակներում, մասնավորապես, ճշտել ընտրված առաջնային ճյուղերին, արտադրանքներին վերաբերող ԵՄ-ի օրենսդրությունը և սկսել մոտարկման աշխատանքներ։
2. Ինստիտուցիոնալ դաշտի հետ կապված՝
ա. ապահովել առաջընթաց ազգային ինստիտուցիոնալ համակարգի աշխատանքային զարգացման ուղղությամբ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, հավատարմագրման, հավաստագրման, չափագիտության, համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկման ոլորտներում: Անհրաժեշտության դեպքում ստեղծել կամ հզորացնել նշված ոլորտների համար պատասխանատու առկա ինստիտուտները: Մասնավորապես, ապահովել առկա ստանդարտացման և հավատարմագրման մարմինների քաղաքական անկախությունը

1. Ապահովել առաջընթաց ՀՀ որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության և նրա գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ, մասնավորապես, սույն ժամանակացույցի ԱՏԽ ոլորտին վերաբերող հատվածում սահմանված գործողությունների իրականացման միջոցով։

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2011 թ.
դեկտեմբերի 30

2. Մշակել «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և դրանք սահմանված կարգով ներկայացնել հաստատման` ներառելով արտադրանքի անվտանգության և պատասխանատվութան ԵՄ-ի դրույթները։

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2011 թ.
նոյեմբերի 30

3.1. Հստակեցնել ԵՄ-ի մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ճյուղերը` ռազմավարությամբ նախատեսված ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա այդ ճյուղերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եվրոպական փորձին մոտարկելու նպատակով` շեշտադրելով տնտեսական առումով ամենակարևոր ճյուղերը։

 

3.2. Մշակել և հաստատել նախատեսված ՀՀ կառավարության ծրագիրը` այդ մոտարկումն աստիճանաբար իրականացնելու նպատակով։

 

3.3. Սկիզբ դնել ծրագրի իրականացման մեկնարկին։

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

 

 

 

 

 

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

 

 

 

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2011 թ.
հոկտեմբերի 30

 

 

 

 

 

 

 

 

 

2011 թ.
նոյեմբերի 30

 

 

 

 

 

2011 թ.
դեկտեմբերի 30

4.1. Որակի ենթակառուցվածքի ազգային ինստիտուցիոնալ համակարգի համար ձևավորել կամ մշակել արդյունավետ գործող և անկախ հաստատություններ, մասնավորապես, հավատարմագրման, ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության հավաստման և շուկայի վերահսկողության ոլորտներում։

4.2. Որտեղ անհրաժեշտ է` ուսումնասիրել և հստակեցնել նշված կառույցների ինստիտուցիոնալ կառուցվածքի և գործառույթների թերությունները («բացերի վերլուծություն/գնահատում») և ապահովել առաջընթաց նշված բացերի վերլուծության/գնահատման վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործում։

4.3. ԱՏԽ-ի ոլորտում ներգրավված հաստատությունների համար պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (CIB) շրջանակներում մշակել ԱՏԽ-ի ինստիտուցիոնալ բարեփոխման պլան և ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրեր (ԻԲԾ), որոնք ուղղված կլինեն վերջիններիս հզորացմանը և նրանց ինստիտուցիոնալ ու վարչական կարողությունների զարգացմանը, մասնավորապես, գործնականում նրանց քաղաքական անկախության հիմնման միջոցով, և որոնք կհստակեցնեն ֆինանսավորման աղբյուրներն ու իրականացման ժամանակացույցը։ Իրականացնել այս ծրագրերով նախատեսված նախնական գործողությունները
(շրջանակները կսահմանվեն ծրագրերով)։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ.
դեկտեմբերի 30

 

 

 

 

2011 թ.
նոյեմբերի 30

 

 

 

 

2011 թ.
նոյեմբերի 30

Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ (ՍԲՍ)

3. Մշակել և սկսել իրականացնել սննդի անվտանգության կուռ և գործուն համակարգի ստեղծման համապարփակ ռազմավարություն
Մասնավորապես, պետք է հասցեագրվեն հետևյալ խնդիրները՝
ա. մշակել, ընդունել և կիրարկել օրենսդրական բացերը.
բ. բարելավել SPS միջոցառումների իրականացումն ու կիրարկումը և ընդհանուր համակարգը դարձնել ավելի արդյունավետ, մասնավորապես, հստակորեն սահմանելով լիազոր մարմինների պատասխանատվությունը և վերացնելով առկա կրկնօրինակումները.
գ. համապատասխան ինստիտուտների (լիազոր մարմինների) հզորացում կամ, անհրաժեշտության դեպքում, ստեղծում` ֆինանսավորման բարձրացման և ուսուցման միջոցով.
դ. մշակել հագեցված մասնագիտացված հավատարմագրման լաբորատորիաների ցանց (այդ թվում` ռեֆերենտ լաբորատորիաներ)

5. Ավարտել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության, նրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Ռազմավարությունը/գործողությունների ծրագիրը պետք է ապահովի`

 

5.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ԵՄ-ի՝ սննդամթերքի անվտանգությանը վերաբերող օրենսդրության (EU aqսis) հետ մոտարկելու ծրագիր` մասնավորապես, կենտրոնանալով սննդամթերքի անվտանգության հորիզոնական օրենսդրության (EU aqսis) վրա.

 

5.2. նախատեսվող օրենսդրությամբ հստակորեն սահմանել իրավասու մարմինների համապատասխան պարտականությունները և խնդիրները` վերացնելով հնարավոր կրկնությունները.

 

5.3. ստեղծել (անհրաժեշտության դեպքում) և հզորացնել համապատասխան հաստատությունները, այդ թվում` ֆինանսավորման և բարելավված ուսուցման ընդլայնման միջոցով.

 

5.4. մշակել (նախագծել) սարքավորումներով հագեցած մասնագիտացված հավատարմագրված լաբորատորիաների ցանց (այդ թվում` ռեֆերենտ լաբորատորիաներ)։

 

6. Առաջընթաց ապահովել Սննդամթեքի անվտանգության ռազմավարության/ գործողությունների ծրագրի իրականացման գործում, հատկապես, օրենսդրական մոտարկման և ինստիտուցիոնալ համակարգի զարգացման (ներառյալ մասնագիտացված լաբորատորիաները) ուղղություններով: Այս գործողությունները պետք է ներառեն հետևյալը՝

6.1. մշակել և ընդունել (խորհրդարանի կողմից) մոտարկված օրենսդրությունը.

6.2. ընդունված օրենսդրության հիման վրա ստեղծել և (կամ) վերակազմավորել իրավասու մարմինները և նրանց վրա դնել Ռազմավարության և գործողությունների ծրագրով նախատեսված պարտականություններն ու խնդիրները.

6.3. հզորացնել իրավասու մարմինների կարողությունները, այդ թվում` ֆինանսավորման և բարելավված ուսուցման ընդլայնման միջոցով.

 

6.4. հզորացնել հաստատությունների կարողությունները, մասնավորապես, արդյունավետ դարձնելով առկա համարժեք ֆինանսավորումը, աշխատակազմը և հմտությունները: Անհրաժեշտության և նպատակահարմարության դեպքում համալրել լրացուցիչ աշխատողներով: Մշակել ուսուցման դասընթացներ և դրանք արդյունավետորեն իրականացնել աշխատողների և այլ շահագրգիռ մարմինների համար.

6.5. ավարտել Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակներում (CIB) ՍԲՍ-ի ոլորտի Ինստիտուցիոնալ բարեփոխման ծրագրի մշակման աշխատանքները.

6.6. բարելավել սննդամթերքի արտադրությամբ և մշակմամբ զբաղվող հաստատությունների նկատմամբ պետական վերահսկողությունը.

6.7. մշակել (նախագծել) սարքավորումներով հագեցած մասնագիտացված հավատարմագրված լաբորատորիաների ցանց (այդ թվում` ռեֆերենտ լաբորատորիաներ) և ձեռնարկել գործնականում այդ ցանցի ձևավորման ուղղությամբ առաջին քայլերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն սննդամթերքի անվտանգության

պետական
ծառայություն


ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
նոյեմբերի 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2011 թ.
դեկտեմբերի 30

 

 

 

 

2011 թ.
դեկտեմբերի 30

 

 

 

 

 

 

2011 թ.
հոկտեմբերի 30
շարունակական

 

 

 

 

 

 

2011 թ.
հոկտեմբերի 30
շարունակական

 

 

2011 թ.
նոյեմբերի 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2011 թ.
դեկտեմբերի 30
շարունակական

 

 

 

2011 թ.
դեկտեմբերի 30

Մտավոր սեփականության իրավունքներ (ՄՍԻ)

4. Ապահովել շոշափելի առաջընթաց ԳՀՀ և ԵՀՔ գործողությունների ծրագրի համապատասխան դրույթների իրականացման գործում, որը նպատակ կունենա մեծապես բարելավելու մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ առկա օրենսդրության իրականացումն ու կիրարկումը, հատկապես, ծովահենության և կեղծարարության դեմ պայքարի հետ կապված հարցերում: Նման առաջընթաց պետք է ապահովվի, մասնավորապես, հետևյալի միջոցով՝
ա. կիրարկման պատասխանատու օղակների կարողությունների զարգացում.
բ. դատական համակարգի գործունեության բարելավում.
գ. մտավոր սեփականության իրավունք ունեցողների հետ արդյունավետ երկխոսության ապահովում, ինչպես նախատեսվում է ԵՀՔ-ի գործողությունների ծրագրով:

7. Ավարտել Մտավոր սեփականության իրավունքների ռազմավարության, նրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

8. Ապահովել կեղծարարության և հենության օբսերվատորիայի կանոնավոր հանդիպումները և նրա լիարժեք գործունեությունը։

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ.
սեպտեմբերի 30
շարունակական

9. Մեկնարկել ՄՍԻ-ի Ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացումը և առաջընթաց արձանագրել այդ գործում: Իրականացվելիք կոնկրետ գործողությունները կսահմանվեն այդ փաստաթղթերի հիման վրա` դրանց ամբողջականացման և հաստատման արդյունքում: Դրանք, մասնավորապես, պետք է ներառեն հետևյալ գործողությունները՝

9.1. մեծացնել (հզորացնել) ՄՍԻ-ի պաշտպանության և կիրարկման համար պատասխանատու մարմինների լիազորությունները (իրավասությունները) և վարչական կարողությունները.

 

9.2. բարելավել դատական համակարգի գործառնությունը.

 

9.3. արդյունավետ երկխոսություն ձևավորել իրավատերերի հետ` համաձայն ԵՀՔ-ի գործողությունների ծրագրի։

Սույն աղյուսակի հաջորդ կետերով նախատեսված գործողությունները ենթակա են լրամշակման` ապագա Ռազմավարության և գործողությունների ծրագրին համապատասխան։

ՀՀ կառավարության աշխատակազմ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների 
կոմիտե

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ գլխավոր դատա-խազություն (համաձայնությամբ)

շարունակական

10. Բարելավել ՄՍԻ-ի մաքսային գրանցամատյանում ՄՍ-ի օբյեկտների գրանցումների կատարումը, հատկապես, դիմումները ներկայացնելու ընթացակարգերի պարզեցման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՄՍԻ-ի գործակալության ինտերնետային կայքերում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնայնությունների մասին տեղեկատվության տեղադրման միջոցով։

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ.
սեպտեմբերի 30
շարունակական

11. Մշակել և գործնականում ներդնել առգրավված ապրանքների պահեստավորման և ոչնչացման հստակ ընթացակարգեր։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2011 թ.
նոյեմբերի 30

12. Մշակել և ներդնել կեղծ ու խարդախված ապրանքների հայտնաբերման և բացահայտման թափանցիկ ու արդյունավետ ընթացակարգեր, ինչպես նաև սահմանել և կիրառել համարժեք պատժամիջոցներ՝ կեղծարարության և հենության համար։

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
 կոմիտե

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատա-խազություն (համաձայնությամբ)

2011 թ.
նոյեմբերի 30

13. ՄՍԻ-ի գործակալության ենթակայությամբ ստեղծել մտավոր սեփականության պաշտպանության ոլորտի դատական ակտերի տվյալների բազա, որն անհատույց հասանելի կլինի հանրությանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2011 թ.
սեպտեմբերի 30
շարունակական

14. Կազմակերպել սեմինարներ և ուսուցման դասընթացներ հետևյալ նպատակներով՝
14.1. մտավոր սեփականության իրավունքը կրողների շրջանում մեծացնել իրազեկությունը ՄՍԻ-ի պաշտպանության և կիրարկման վերաբերյալ.
14.2. զարգացնել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան աշխատողների մասնագիտական հմտություններն ու կարողությունները ՄՍԻ-ի հարցերի վերաբերյալ.
14.3. զարգացնել դատավորների հմտություններն ու կարողությունները ՄՍԻ-ի հարցերի վերաբերյալ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
 կոմիտե

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

շարունակական

15. Մշակել և իրականացնել ՄՍԻ-ի հանրային իրազեկման քարոզարշավ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2011 թ.
սեպտեմբերի 30
շարունակական

16. Եվրոպական խորհուրդ և Արտաքին հարաբերությունների ծառայություն ներկայացնել ստույգ վիճակագրություն նախաձեռնված կիրարկմանը վերաբերող գործողությունների վերաբերյալ, մասնավորապես՝

16.1. ստուգումների, հենության դեպքերի և կեղծված, առգրավված ապրանքների թվի աճի (այդ թվում` սահմաններում).

16.2. ՄՍԻ ոլորտում դատական դեպքերի թվի աճի (քաղաքացիական և քրեական).

16.3. ՄՍ իրավունքի խախտման բացահայտված, գրանցված դեպքերի աճի (այդ թվում` սահմաններում).

16.4. ոչնչացված ապրանքների թվի աճի.

16.5. հանրային իրազեկման քարոզարշավների մեկնարկի և իրականացման, ինչպես նաև իրավապահ մարմինների համար կազմակերպվող ուսուցման դասընթացների թվի աճի.

16.6. իրավատերերի հետ ամրապնդված երկխոսության.

16.7. ՄՍ-ի ոլորտում վիճակագրության արժանահավատության բարելավման կամ խնդրի լուծմանը հասնելու և չափորոշելու այլընտրանքային այլ ձևեր (միջոցներ) ցույց տալու համար ՄՍԻ-ի պաշտպանության և կիրարկման ոլորտում Հայաստանի ունեցած շոշափելի առաջընթացը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

 

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտե

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

 

 

 

 

 

ՀՀ գլխավոր դատա-խազություն (համաձայնությամբ)

2011 թ.
հոկտեմբերի 30

շարունակական

Ընդհանուր խնդիրներ /ընդհանուր համակարգում

5. Ստեղծել կառավարական ինստիտուցիոնալ թափանցիկ և գործուն կառույցներ՝
ԽՀԱԱՀ-ի հնարավոր ապագա բանակցությունների համար և Եվրոպական հանձնաժողովի ծառայություններին տեղեկացնել այդ կառույցների կառուցվածքի, անդամակցության, լիազորությունների և ընթացակարգերի վերաբերյալ: Սա կարող է ներառել հետևյալ գործողությունները՝
  ա. նշանակել կառավարական մարմին, որը համապատասխան խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելու միջոցով պատասխանատու կլինի հնարավոր ապագա բանակցությունների քաղաքական համակարգումն ապահովելու համար.
  բ. ապահովել, որ նախորդ կետում նշված կառավարական մարմինը, բանակցային գործընթացի մասնակից այլ նախարարությունների և գերատեսչությունների նկատմամբ ունենա բավարար քաղաքական կշիռ, որպեսզի, ըստ անհրաժեշտության, կարողանա պահանջել որոշակի գործողությունների կատարում կամ իրականացնել արբիտրաժի գործառույթներ.
  գ. նշանակել գլխավոր բանագնաց և ստեղծել թիմ (աշխատանքային խումբ)՝ նրա ղեկավարությամբ` ԽՀԱԱՀ-ի բոլոր ոլորտների մասնագետների մասնակցությամբ: Նախընտրելի է, որ փորձագետները չլինեն միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, այլ նաև այլ նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնյաների կազմից, ովքեր, ներգրավված լինելով հնարավոր ապագա բանակցություններում, կարող են ավելի գործուն մասնակցություն ունենալ հետագայում ԽՀԱԱՀ-ով ստանձնած պարտավորությունների կատարման գործին: Լիարժեք և աշխատանքային լավ հիմ-քերի վրա դրված թիմի ստեղծումն առաջարկվում է արդեն իսկ նախապատրաստական գործընթացի փուլում, քանի որ սա հնարավորություն կստեղծի հետագայում պաշտոնական բանակցություններին մասնակից աշխատողների աշխատանքային պատրաստականության մակարդակի բարձրացման համար.
  դ. նշված թիմի կազմում նշանակել տեխնիկական մակարդակի աշխատող, ով կապող օղակ կհանդիսանա հնարավոր ապագա բանակցությունների ընդհանուր համակարգողի և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության միջև։
6. Զարգացնել այն ինստիտուտների վարչական կարողությունները, որոնք ներգրավվելու են հնարավոր ապագա ԽՀԱԱՀ-ի բանակցություններում և հնարավոր ապագա համաձայնագրի իրականացման գործում, ի թիվս այլոց՝ ապահովելով նաև հետևյալը՝
ա. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ունի բավարար թվով բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որպեսզի կարողանա արդյունավետորեն համակարգել բանակցությունների գործընթացը տեխնիկական մակարդակում.
բ. նշված թիմի բոլոր անդամներն ունեն բավարար գիտելիքներ ԵՄ-ի և միջազգային առևտրի ու ներդրումներին առնչվող օրենսդրության ու ստանդարտների մասին, լավատեղյակ են ԵՄ-ի գործելակերպին և ԽՀԱԱՀ-ի բանակցությունների հետ կապված պահանջներին, ինչպես նաև ունեն անգլերենի իմացության լավ աշխատանքային մակարդակ: Նույնը վերաբերում է այլ ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների աշխատողներին, ովքեր զբաղվելու են ԵՄ-ի հարցերով։

17. Նշանակել ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի տեխնիկական համակարգող/կոնտակտային կետ։ ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ԵՄ-ի կողմի հետ կապն ապահովելու համար համակարգողը/ կոնտակտային կետը կարող է լինել մեկ անձ կամ 2-3 անձից բաղկացած փոքր թիմ, ովքեր կօգտագործեն մեկ միասնական էլեկտրոնային հասցե։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ.
սեպտեմբերի 30

18. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծել տեխնիկական համակարգողին աջակցող արդյունավետ թիմ, մասնավորապես`

18.1. զգալիորեն ավելացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵՄ-ի հետ համագործակցության վարչության աշխատողների թիվը՝ անգլերենի ազատ իմացությամբ (ներառյալ տեխնիկական տերմինաբանությունը), ԵՄ-ի և միջազգային առևտրին վերաբերող հարցերով բարձր որակավորում և փորձ ունեցող մասնագետներով.
18.2. ապահովելով աջակցող թիմի ներսում հարթ և արդյունավետ համագործակցությունը, հատկապես, տեղեկատվության հոսքը և փոխանակությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ.
նոյեմբերի 30

19. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի յուրաքանչյուր ոլորտի համար՝

19.1. սահմանել մարմին, որն առաջնորդելու է տվյալ ոլորտի բանակցային գործընթացը.

19.2. հստակեցնել այն մարմինները, որոնք մասնակցելու են այդ ոլորտի բանակցային գործընթացին` ապահովելով ոլորտի բոլոր իրավասու մարմինների ամբողջովին ներգրավվածությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ.
դեկտեմբերի 30

20. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ներգրավված յուրաքանչյուր հաստատությունում (մարմնում) (ճյուղային նախարարություններ և պետական կառավարման այլ մարմիններ) նշանակել ճյուղային համակարգող: Համակարգողը կարող է լինել մեկ անձ կամ 2-3 անձից բաղկացած փոքր թիմ, որոնք կօգտագործեն մեկ միասնական էլեկտրոնային հասցե: Բոլոր ճյուղային համակարգողները պետք է ունենան անգլերենի գերազանց իմացություն (ներառյալ տեխնիկական տերմինաբանությունը) և ԵՄ-ի ու միջազգային առևտրին վերաբերող հարցերով բարձր որակավորում և փորձ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

2011 թ.

սեպտեմբերի 30

21. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ներգրավված յուրաքանչյուր հաստատությունում (մարմնում) (ճյուղային նախարարություններ, պետական կառավարման այլ մարմիններ) ապահովել համապատասխան հմտություններով և գիտելիքներով բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը` հիմնական գերակայություններին համապատասխան։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտե

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

2011 թ.
սեպտեմբերի 30

շարունակական

22. Ապահովել հարթ և արդյունավետ համագործակցություն, մասնավորապես, տեղեկատվության հոսքը`
22.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԽՀԱԱՀ-ի գործընթացի տեխնիկական համակարգող թիմի և բանակցային գործընթացում ներգրավված համապատասխան այլ մարմինների (ճյուղային նախարարություններ և պետական կառավարման այլ մարմիններ) ճյուղային համակարգողների միջև.
22.2. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ներգրավված յուրաքանչյուր հաստատության/մարմնի ճյուղային համակարգողի և աշխատողների միջև (ինչը կարող է պահանջել այդ հաստատություններում ներքին կառուցվածքային փոփոխություններ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտե

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

շարունակական

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան