ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 984-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և «Գավառ» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված`
1) 25850972 դրամ հաշվեկշռային արժեքով Գեղամազանգվածի պոմպակայանը (այսուհետ` գույք, N 2497721 վկայական, զբաղեցրած հողատարածքը 0.097 հեկտար, շինության մակերեսը 112.3 քառ. մետր) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին` պոմպակայանն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
2) 13599351 դրամ հաշվեկշռային արժեքով Գեղամազանգվածի ջրարբիացման համակարգը (այսուհետ` գույք, ճնշումային խողովակաշար, N 2423283 վկայական) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին` ջրարբիացման համակարգն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
3) 8404250 դրամ հաշվեկշռային արժեքով Սպիտակասարի ջրարբիացման համակարգը (այսուհետ` գույք, N 223282 վկայական, կապտաժի զբաղեցրած հողատարածքը 0.078 հեկտար, շինության մակերեսը 701 քառ.մետր) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղական համայնքներին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, ջրարբիացման համակարգն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով «Գավառ» ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի լուծումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները կատարվելու են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի և Գեղարքունիք ու Լանջաղբյուր համայնքների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 984-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի համայնքին նվիրաբերվող գույքի
NN |
Անվանումը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
Փական PY-16 (1հատ) |
2909 |
2. |
Կապտաժ (1հատ) |
4576000 |
3. |
Ջրընդունիչ ավազան (1հատ) |
96717 |
4. |
Խողովակաշար |
630000 |
5. |
Խողովակաշար |
1281000 |
Ընդամենը |
6586626 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 984-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի համայնքին նվիրաբերվող գույքի
NN Անվանումը Հաշվեկշռային արժեքը 1. Փական PY-16 (1հատ) 2909 2. Մարման հոր (1հատ) 36333 3. Բաժանարար հոր (1հատ) 36333 4. Խողովակաշար 365400 5. Խողովակաշար 1025000 6. Խողովակաշար 351649 Ընդամենը 1817624
ը/կ
(դրամ)
d=100
2մx2մx1.5մ(H),մ/բ, ե/բ ծածկ, պատի
հաստությունը`0.4մ
2մx2մx1.5մ(H),մ/բ, ե/բ ծածկ, պատի
հաստությունը`0.4մ
Պողպատե d=114-152մմ, 1740 գմ
Պողպատե d=100մմ, 4100 գմ
Ազբեստյա d=100մմ, 3330 գմ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|