Գլխավոր տեղեկություն
Номер
N 933-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Исходный акт (29.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.13
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
16.11.2011
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
16.11.2011
Дата вступления в силу
29.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011522

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հոկտեմբերի 2011 թ. N 10-Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

16 նոյեմբերի 2011 թ. N 933-Ն
ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,

 

Հրամայում ենք՝

 

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`

սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ էկոնոմիկայի
ՆԱԽԱՐԱՐ

 

 

 Հավելված

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
18 հոկտեմբերի 2011 թ.
թիվ 10-Ն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի
16 նոյեմբերի 2011 թ.
թիվ 933-Ն
համատեղ հրամանով

 

 Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

1. Սցենար

1) Կենսաբանական պոտենցիալ վտանգ ներկայացնող բժշկական-լաբորատոր սարքավորումների (այսուհետ` Սարքավորում) ստուգաչափում:

2. Ձեռնարկվող միջոցառումներ

1) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով Սարքավորումների ստուգաչափում։

3. Անհրաժեշտ պարագաներ

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Չափագիտության ինստիտուտ) անհրաժեշտ պարագաներ.
ա. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված աշխատանքային էտալոններ։
բ. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված փաստաթղթեր:
գ. Ստուգաչափման ենթարկվող սարքավորումներ.
- չոր օդային ախտահանիչներ,
- թերմոստատ,
- թերմոստատ-ցիկլեր, 
- ավտոկլավ,
- ավտոմատ կաթոցիկներ,
- բակտերիոցիդ լամպ,
- ջերմաչափ,
- կոագուլոմետր,
- բիոքիմիական անալիզատոր,
- իմունաֆերմենտային անալիզատոր,
- դեիոնիզացվող սարքեր,
- մեզի անալիզատոր,
- ինկուբատոր-շեյկեր,
- այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնց չափման արդյունքները օգտագործվում են մարդու կյանքի պահպանման, առողջության, ախտորոշման աշխատանքների ժամանակ:

4. Մասնակիցներ

1) Չափագիտության ինստիտուտի աշխատակիցներ:
2) Չափման ենթակա սարքավորումը տնօրինող կամ պատասխանատու:
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) մասնագետներ:

5. Անհրաժեշտ պատրաստություններ

 1) Չափագիտության ինստիտուտը պատրաստում է սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված բոլոր նորմատիվ փաստաթղթերը (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ և այլն)։

6. Սարքերի վկայագրման և ստուգաչափման քայլ առ քայլ նկարագրություն

1) Սարքավորումների ստուգաչափումն իրականացվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով։
2) Սարքը տնօրինողը «Չափագիտության ազգային մարմնի» կողմից սահմանված ստուգաչափման պարբերականության համապատասխան, օրենքով սահմանված կարգով, հայտ է ներկայացնում Չափագիտության ինստիտուտ` սարքավորումները ստուգաչափման ենթարկելու համար:
3) Չափագիտության ինստիտուտում հայտը մակագրվում է համապատասխան բաժին։
4) Մասնագետները, սահմանված կարգով, անցկացնում են ստուգաչափում համաձայն համապատասխան նորմատիվ փաստաթղթերի (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ)։
5) Տեսչության կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող թեմատիկ ստուգումների ընթացքում ոչ սարքին կամ ստուգաչափման չենթարկված սարքերի հայտնաբերման ժամանակ՝ տնօրինողին առաջարկվում է վերջիններս ներկայացնել ստուգաչափման։
6) Տեսչության կողմից ընթացակարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված սարքերի (այսուհետ` սարքեր) վերաբերյալ ներկայացվում է գրություն Չափագիտության ինստիտուտ:
7) Չափագիտության ինստիտուտը իրականացնում է սարքերի ստուգաչափում:
8) Չափագիտության ինստիտուտը սարքերի ստուգաչափումն անցկացնելուց հետո, սահմանված կարգով, տալիս է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ եզրակացություն։
9) Ստուգաչափման արդյունքների դրական եզրակացության դեպքում (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) Չափագիտության ինստիտուտի կողմից տրվում է ստուգաչափման մասին վկայական:
10) Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր` չափման միջոցի ոչ պիտանի ճանաչելու մասին:
11) Յուրաքանչյուր ստուգաչափված սարքին, ըստ տեսակի «Չափագիտության ազգային մարմնի» կողմից տրվում են՝ վկայական, վկայագիր կամ ծանուցագիր։
12) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափման արդյունքների վերաբերյալ գրությամբ տեղեկացնում է Տեսչությանը:

7. Առանցքային գաղափարներ

 1) Բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատանքային գործընթացի կազմակերպումը ստուգաչափված սարքավորումների օգտագործմամբ կնվազեցնի կենսաբանական վտանգի ռիսկը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան