Գլխավոր տեղեկություն
Номер
N 44-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.08.2011-27.08.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.08.16/20(403) Հոդ.310
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
29.07.2011
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.07.2011
Дата вступления в силу
26.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611373

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հուլիսի 2011 թ.
ք. Երևան

N 44-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) կալանավորված անձանց պահելու վայրում ընտրողները մասնակցում են միայն համապետական ընտրությունների քվեարկությանը,

2) կալանավորված անձանց պահելու վայրում տեղամասային կենտրոնը սահմանում, ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում,

3) կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար,

4) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 5 օր առաջ քրեակատարողական հիմնարկի ղեկավարին է ներկայացնում այն վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել ներկա լինել կալանավորված անձանց պահելու վայրում և հետևել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը,

5) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 10 օր առաջ կալանավորված անձանց պահելու վայր է ուղարկում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության հանձնաժողովի տրամադրության տակ գտվող նյութերը,

6) կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկության սկիզբը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը,

7) կալանավորված անձանց պահելու վայրում, անկախ ընտրողների թվից, տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփումն սկսում է ժամը 20.00-ին:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.11.2016, N 132-Ն 19.12.2016, N 44-Ն
20.07.2015, N 43-Ն 27.08.2015, N 44-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան