«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիսի 2011 թ. |
N 41-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՆԻՔԸ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը և դրոշմակնիքը (այսուհետ` կնիքներ) հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում,
2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համեմատում է կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության կնիքի համարի հետ, ընդունում կնիքը և դրոշմակնիքը (այսուհետ` կնիքներ)` կատարելով դրանց քանակական հաշվառում,
3) կազմավորված բոլոր ընտրական տեղամասերից կնիքներն ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դրանք փաթեթավորում է, փաթեթի վրա նշում առկա կնիքների քանակը և փաթեթը կնքում,
4) համապետական, Երևանի ավագանու ընտրությունների դեպքում կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով են տեղափոխվում քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո համապատասխան մասնագիտացված կազմակերպության, իսկ Երևան քաղաքում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով,
5) Ազգային ժողովի լրացուցիչ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով են տեղափոխվում քվեարկության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով,
6) կնիքները մասնագիտացված կազմակերպության միջոցով տեղափոխելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում է կատարվում` կնիքների փաթեթը մասնագիտացված կազմակերպության ներկայացուցչին հանձնելու, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովում` ընդունելու մասին,
7) կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստուգվում են և հաշվառվում:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2022, N 51-Ն | 02.07.2022, N 41-Ն | |
20.07.2015, N 41-Ն | 27.08.2015, N 41-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|