Գլխավոր տեղեկություն
Номер
N 1032-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.08.10/47(850) Հոդ.1166
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.08.2011
Дата вступления в силу
20.08.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1032-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) 44-րդ կետը «սեղանի խաղեր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ զառով խաղերի)» բառերով.

2) 89-րդ կետը «կացարան» բառից առաջ լրացնել «խուց,» բառով.

3) 93-րդ կետից հանել «կամ կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությամբ հանձնվում են վերջինիս մատնանշած անձին» բառերը.

4) 152-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մերձավոր ազգականներից, իսկ այլ անձանց կողմից հասցեագրվելու դեպքում ընդունվում են միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։».

5) 162-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այդ ընթացքում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը չի ընդունում կալանավորված անձին կամ դատապարտյալին բերված հանձնուքների, ծանրոցների և փաթեթների մեջ պարունակվող սննդամթերքը։».

6) ուժը կորցրած ճանաչել 163-րդ կետի 4-րդ ենթակետը.

7) 209-րդ կետում «հարազատները» բառը փոխարինել «մերձավոր ազգականները» բառերով.

8) N 2 ձևի ցանկի 16-րդ կետի «ժ» ենթակետը «խաղաթղթերի» բառից հետո լրացնել «, զառի» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. օգոստոսի 2
Երևան