Գլխավոր տեղեկություն
Номер
N 840-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.09.2011
Дата вступления в силу
08.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2011 թվականի N 840-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 765-Ա որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» և «2011 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» և «2011 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 7
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան