«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 սեպտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11711426
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ | ||
26 օգոստոսի 2011 թ. |
N 146-Ն |
26 օգոստոսի 2011 թ. |
N 230-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 108-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգումը» N 108-Կ հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության, շենքերի և շինությունների դասակարգման կարգում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝
1) «I. Բնակելի» բաժնի` «Հանրակացարան» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հանրակացարան՝ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր բնակության համար նախատեսված տարածք (բացառությամբ II (Հասարակական) բաժնի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի)».
2) «II. Հասարակական» բաժնի 1-ին կետի «բ» ենթակետում «ուսումնական հաստատությունների» բառերից հետո լրացնել «և ուսանողական հանրակացարանների, որոնք սպասարկում են բացառապես տարբեր ուսումնական հաստատությունների սովորողներին (ուսանող, ասպիրանտ և այլն) և հաշվառված են որպես առանձին գույքային միավոր» բառերով:
ՀՀ քաղաքաշինության նախարար |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
Վ. Վարդանյան |
|
|
Ե. Զախարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|