Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 117-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.12.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2006.12.15/14(33) Հոդ.39
Принят
Նորաշենի գյուղական համայնքի ավագանի
Дата принятия
04.12.2006
Подписан
Նորավանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
04.12.2006
Дата вступления в силу
25.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 117-Ն

քաղ. Երևան

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով,

Նորք-Մարաշի թաղային համայնքի ավագանին որոշում է`

Սահմանել Նորք-Մարաշի համայնքի վարչական տարածքում 2007 թ. գանձվող տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

 

Համայնքի ղեկավար`

Վ. Մկրտչյան

 

 

Հավելված 1

Նորք-Մարաշ համայնքի ավագանու

2006 թ. դեկտեմբերի 4-ի

թիվ 117-Ն որոշման

1

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ

 
1.1 ՀՀ օրենսդրության սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար  
1.1.1 հիմնական օբյեկտների համար  
ա) մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75000 դրամ

բ) 201–500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000 դրամ
գ) 501–1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000 դրամ
դ) 1001քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000 դրամ
1.1.2 ոչ հիմնական շինությունների տեղադրման համար  
ա) մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15000 դրամ
բ) 20քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25000 դրամ
1,2

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շին. թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով  
ա)

չի նախատեսվում կցակառուցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն 15000 դրամ

բ)

նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում ստորոգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն  
բ.1) 201–500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000 դրամ
բ.2) 501–1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000 դրամ
բ.3) 1000քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000 դրամ
գ)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում ստորգետնյա) գաբարիտային չափերը ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն  
գ.1)

մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75000 դրամ

գ.2) 201–500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000 դրամ
գ.3) 501–1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000 դրամ
գ.4) 1001քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000 դրամ
1,3 Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար 25000 դրամ
1,4 Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար  
ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն 15000 դրամ եռամսյակի համար
բ) ոչ հիմնական շինությանների ներսում վաճառքի թույլտվություն 10000 դրամ եռամսյակի համար
1,5 Համայնքի վարչական տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար  
ա) Գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար 220000 դրամ տարին
բ) գյուղատնտեսական մթերքների համար 250 դրամ 1 օր
գ)

Այլ ապրանքների (այդ թվում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար 15000 դրամ եռամսյակի համար
1,6 Համայնքի տարածքում ժամը 2400- ից հետո աշխատելու թույլտվության համար  
ա) բաղնիքների և սաունաների համար 200000 դրամ տարին
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 100000 դրամ տարին
1,7 Համայնքային և քաղաքային կանոններին համապատասխան ընտանի կենդանի պահելու համար 500 դրամ տարին
1,8 Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար մեկ քառակուսի մետր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար  
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող 4000 դրամ 1 ամսվա համար
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող 6000 դրամ 1 ամսվա համար
գ) այլ արտաքին գովազդի համար 3000 դրամ 1 ամսվա համար
1,9 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար 2000 դրամ
2 ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ  
2,1

Համայնքի տարածքում շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման համար վճար 50000 դրամ

2,2

Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների տեղական ինքնակառավարման մարմնի փոխհատուցման վճար 20000 դրամ

Համայնքի ղեկավար`

Վ. Մկրտչյան